Իսրայելը հայտնել է Գազայի հատվածում իր բարձրաստիճան սպայի զոհվելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի բանակի 401-րդ տանկային բրիգադի հրամանատար, գնդապետ Էհսան Աքսան սպանվել է Գազայի հատվածի հյուսիսում մարտերի ընթացքում, հայտնում է Times of Israel-ը։
Իսրայելի պաշտպանության բանակի նախնական հետաքննության համաձայն, Ջաբալիայում գործողությունների ժամանակ Աքսայի տանկը և մեկ այլ տանկ պայթեցվել են։
Աքսան Գազայի հատվածում մարտերի ժամանակ զոհված ամենաբարձրաստիճան սպաներից է։ Նույն միջադեպի հետևանքով ծանր վիրավորվել է ևս մեկ սպա։
41-ամյա Աքսան ծնունդով դրուզների Դալիաթ ալ-Կարմել քաղաքից էր։ Հունիսին ստանձնել էր 401-րդ բրիգադի հրամանատարությունը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



