Օրվա բաղադրատոմսը. Շոկոլադե «Whoopie»
ЛАЙФԲաղադրիչներ
կարագ – 100 գր
կաթ – 100 մլ
շաքարավազ – 110 գր(շագանակագույն)
ձու – 1 հատ
վանիլին – 1 գր
փխրեցուցիչ – 5 գր
կակաո – 5 ճ/գդ
ալյուր – 150 գր
շաքարի փոշի – 3 ճ/գդ
սերուցք 30-35% յուղայնությամբ – 200 մլ
Պատրաստման եղանակ
- Ալյուրը, կակաոյի փոշին, փխրեցուցիչն ու վանիլինը բաժակի մեջ խառնում ենք իրար։

- Փափկեցրած կարագն ու շագանակագույն շաքարավազը խառնում ենք իրար։
Ավելացնում ենք ձուն: Այնուհետև կարագով զանգվածին գդալ-գդալ ավելացնում ենք չոր խառնուրդը։
- Հաջորդաբար լցնում ենք նաև տաք կաթը։

- Պետք է այսպիսի խմոր ստացվի։

- Խմորը ճաշի գդալով լցնում ենք յուղով պատված տապակի մեջ և հավասարեցնում, որպեսզի թխվածքաբլիթները նույն չափի լինեն։

- Այնուհետև տապակը տեղափոխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և 12 րոպե թխում։ Թխվելուց հետո թխվածքաբլիթները սառեցնում ենք։

- Սերուցքը շաքարի փոշու հետ հարում ենք։

- Խոհարարական փաթեթի միջոցով կրեմը լցնում ենք թխվածքաբլիթի վրա, հետո վրայից երկրորդ թխվածքաբլիթով ծածկում։

- Մոտավորապես 7 թխվածքաբլիթ է ստացվում։ Շատ համեղ շոկոլադե թխվածքաբլիթ , անպայման փորձեք։ Հաճելի թեյախմություն։

Շոկոլադե թխվածքաբլիթ պատրաստելիս, եթե սերուցք չունենք, կարող ենք եփովի կրեմ պատրաստել և թխվածքաբլիթները դրանցով միացնել իրար:
1
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
2
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
5
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу



