Երկօրյա «Mining Armenia Forum»-ը միավորել էր Հայաստանի հանքարդյունաբերական և այլ ընկերությունների շուրջ 200 ներկայացուցիչների մեկ հարթակում
ОБЩЕСТВОԵրկօրյա «Mining Armenia Forum»-ը միավորել էր Հայաստանի հանքարդյունաբերական ընկերություններին, պետական կառույցների, մասնագիտական հանրույթի, մասնավոր դաշտի և ներդրումային ընկերությունների շուրջ 200 ներկայացուցիչների մեկ հարթակում։ Պանելային քննարկումների, ելույթների, հարցազրույցների ձևաչափով անցկացվող համաժողովին մասնակցել են առաջատար խոսնակներ ոչ միայն Հայաստանից, այլև Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Ղազախստանից:
Զանգեզուրի պղնձամոլիդբենային կոմբինատի համար, որպես երկրում և տարածաշրջանում ոլորտի խոշորագույն ընկերության, առաջնային կարևորություն ունի ոլորտի, մասնագիտական հանրույթի, բիզնես շրջանակների և այլ շահագրգիռ կողմերի ուժերի համախմբումը՝ Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտի ողջ ներուժը բացահայտելու ուղղությամբ՝ միաժամանակ ջանքեր ներդնելով կայուն զարգացման սկզբունքների և միջազգային լավագույն փորձի ներդրման ուղղությամբ։
Ուրախ էինք, որ Հայաստանի հանքարդյունաբերողների և մետալուրգների միության կազմակերպած ֆորումը, որի գլխավոր հովանավորը ԶՊՄԿ-ն էր, համախմբել էր ոլորտից և բիզնես շրջանակներից այլ գործընկեր կազմակերպությունների, որոնք կիսում են մեր այս տեսլականը։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



