Երկօրյա «Mining Armenia Forum»-ը միավորել էր Հայաստանի հանքարդյունաբերական և այլ ընկերությունների շուրջ 200 ներկայացուցիչների մեկ հարթակում
SOCIETYԵրկօրյա «Mining Armenia Forum»-ը միավորել էր Հայաստանի հանքարդյունաբերական ընկերություններին, պետական կառույցների, մասնագիտական հանրույթի, մասնավոր դաշտի և ներդրումային ընկերությունների շուրջ 200 ներկայացուցիչների մեկ հարթակում։ Պանելային քննարկումների, ելույթների, հարցազրույցների ձևաչափով անցկացվող համաժողովին մասնակցել են առաջատար խոսնակներ ոչ միայն Հայաստանից, այլև Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Ղազախստանից:
Զանգեզուրի պղնձամոլիդբենային կոմբինատի համար, որպես երկրում և տարածաշրջանում ոլորտի խոշորագույն ընկերության, առաջնային կարևորություն ունի ոլորտի, մասնագիտական հանրույթի, բիզնես շրջանակների և այլ շահագրգիռ կողմերի ուժերի համախմբումը՝ Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտի ողջ ներուժը բացահայտելու ուղղությամբ՝ միաժամանակ ջանքեր ներդնելով կայուն զարգացման սկզբունքների և միջազգային լավագույն փորձի ներդրման ուղղությամբ։
Ուրախ էինք, որ Հայաստանի հանքարդյունաբերողների և մետալուրգների միության կազմակերպած ֆորումը, որի գլխավոր հովանավորը ԶՊՄԿ-ն էր, համախմբել էր ոլորտից և բիզնես շրջանակներից այլ գործընկեր կազմակերպությունների, որոնք կիսում են մեր այս տեսլականը։
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



