Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին հրաձգություն է տեղի ունեցել
ОБЩЕСТВОՂրղզստանի եւ Տաջիկստանի սահմանապահ ստորաբաժանումների միջեւ հրաձգություն է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացրել է Ղրղզստանի սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնը, տաջիկ մի զինծառայող հրազենային վնասվածք է ստացել։ Գերատեսչության տեղեկությունների համաձայն՝ մի քանի տաջիկ հատել են Ղրղզստանի պետական սահմանը եւ սկսել են քարեր նետել Բատկեն-Իսֆան ճանապարհով անցնող մեքենաների վրա, իսկ դեպքի վայր ժամանած Տաջիկստանի սահմանապահ ջոկատը միջոցներ չի ձեռնարկել գործողությունները դադարեցնելու համար, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ավելին՝ նրանք այդ քաղաքացիների հետ միասին փորձել են խլել մեր սահմանապահների զենքը»,- պնդում է ղրղզական կողմը։
Տարվում է հետաքննություն։
1
Интервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака Карапетяна
2
Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст»
3
Сотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координир...
4
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
5
Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»



