Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին հրաձգություն է տեղի ունեցել
SOCIETYՂրղզստանի եւ Տաջիկստանի սահմանապահ ստորաբաժանումների միջեւ հրաձգություն է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացրել է Ղրղզստանի սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնը, տաջիկ մի զինծառայող հրազենային վնասվածք է ստացել։ Գերատեսչության տեղեկությունների համաձայն՝ մի քանի տաջիկ հատել են Ղրղզստանի պետական սահմանը եւ սկսել են քարեր նետել Բատկեն-Իսֆան ճանապարհով անցնող մեքենաների վրա, իսկ դեպքի վայր ժամանած Տաջիկստանի սահմանապահ ջոկատը միջոցներ չի ձեռնարկել գործողությունները դադարեցնելու համար, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ավելին՝ նրանք այդ քաղաքացիների հետ միասին փորձել են խլել մեր սահմանապահների զենքը»,- պնդում է ղրղզական կողմը։
Տարվում է հետաքննություն։
1
0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
2
There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
3
Solis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds
4
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”
5
Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction



