17 մարդ Է զոհվել Սիրիայի Հոմս քաղաքում կատարված ահաբեկչական գործողությունների հետեւանքով
МЕЖДУНАРОДНОЕԱռնվազն 17 մարդ Է զոհվել ահաբեկչական երկու գործողությունների հետեւանքով, որոնք հունվարի 26-ի առավոտյան կատարվել են Սիրիայի Հոմս քաղաքում: Վիրավորվել են տասնյակ բնակիչներ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով SANA գործակալությանը, մի քանի րոպեի տարբերությամբ երկու պայթյուն Է տեղի ունեցել Ազ Զահրա բնակելի շրջանի Աս Սիտին փողոցում:
Սիրիական ոստիկանության տեղեկատվության համաձայն՝ նախ պայթեցվել Է պայթանյութով հանդերձված ավտոմեքենան, որը կայանված Էր խտաբնակ թաղամասում, այնուհետեւ գրեթե նույն վայրում ահաբեկիչը գործի Է դրել իր վրա ամրացված «մահապարտի գոտին»:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



