17 մարդ Է զոհվել Սիրիայի Հոմս քաղաքում կատարված ահաբեկչական գործողությունների հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնվազն 17 մարդ Է զոհվել ահաբեկչական երկու գործողությունների հետեւանքով, որոնք հունվարի 26-ի առավոտյան կատարվել են Սիրիայի Հոմս քաղաքում: Վիրավորվել են տասնյակ բնակիչներ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով SANA գործակալությանը, մի քանի րոպեի տարբերությամբ երկու պայթյուն Է տեղի ունեցել Ազ Զահրա բնակելի շրջանի Աս Սիտին փողոցում:
Սիրիական ոստիկանության տեղեկատվության համաձայն՝ նախ պայթեցվել Է պայթանյութով հանդերձված ավտոմեքենան, որը կայանված Էր խտաբնակ թաղամասում, այնուհետեւ գրեթե նույն վայրում ահաբեկիչը գործի Է դրել իր վրա ամրացված «մահապարտի գոտին»:
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար



