Ереван, 31.Август.2026,
00
:
00
ВАЖНО


Սոֆի Լորենի գեղեցկության հինգ գաղտնիքները

ЛАЙФ

Wnews.am-ը գրում է.

Դերասանուհի, սեքս խորհրդանիշ Սոֆի Լորենը 81 տարեկան է. նա շարունակում է հիացնել իր գեղեցկությամբ։

Wnews.am-ը ներկայացնում է Սոֆի Լորենի գեղեցկության հինգ կանոնները.

սոֆի

Դրական տրամադրվածություն.

Սոֆի Լորենի կարծիքով, լավ  եւ դրական տրամադրությունը երջանիկ կյանքի եւ արտաքին գրավչության հիմքերից է. «Ես միշտ դրական եմ մտածում։ Ինձ հազվադեպ կարելի է տեսնել մելանխոլիկ կամ տխուր տրամադրությամբ։ Դուք պետք է վայելեք կյանքը ամեն վայրկյան։ Լավ տպավորություն թողնելու համար սա շատ կարեւոր է։ Միշտ շրջապատեք ձեզ սիրելի մարդկանցով, որոնց հետ հաճելի է խոսել կամ նոր բան իմանալ»,- ասում է Լորենը։

Բացի այդ, դերասանուհին առաջարկում է խուսափել սթրեսներից եւ քիչ անհանգստանալ։ «Դուք պետք է հոգ տանեք ձեր մասին։ Հանգստացեք, զբաղվեք ընթերցանությամբ, հիացեք մայրամուտով։ Արեք այն, ինչ ձեզ երջանկացնում»,- խորհուրդ է տալիս դերասանուհին։

1302363532_sophia-loren-2 Sophia loren top 6_2

Ինքնակառավարում եւ  խնամք

«Դժվար է անկրկնելի դառնալ, եթե ալարկոտ եք»,- Սոֆի Լորենի հայտնի արտահայտությունը վաղուց թեւավոր խոսք է դարձել։

Դերասանուհին վստահ է, որ կնոջ գրավչության գլխավոր գաղտնիքներից մեկն ինքնակառավարումն է։

«Եթե երիտասարդ կինն ունի արտահայտիչ արտաքին, սակայն զուրկ է ինքնակառավարումից, ապա տարիների ընթացքում դրանից ոչինչ չի մնա, իսկ եթե սովորական արտաքինով կինը հետեւի իրեն, ապա ժամանակի ընթացքում, անկասկած, գրավչություն ձեռք կբերի»,- վստահ է դերասանուհին։

Սոֆի Լորենի սիրելի գեղեցկության միջոցներից է զեյթունի ձեթը. նա այն օգտագործում է ինչպես սննդի մեջ, այնպես էլ՝  լոգանքի ժամանակ եւ քսում է այն մաշկին։ Նրա կարծիքով, տարիքի հետ պետք է դասակարգել խնամքն ու հատուկ ուշադրություն դարձնել տարբեր կոսմետոլոգիական պրոցեդուրաներին, որոնք օգնում են կանանց լինել գեղեցիկ։ Դիմահարդարման մեջ պետք է հետեւել «լավ է քիչ, բայց լավ» սկզբունքին։

«Երբ մեծանում եք, պետք է քիչ շպար օգտագործեք. սա պարզ օրենք է։ Միշտ նկատելի է, երբ հասուն կանայք փորձում են տարիքը կոմպենսացնել շպարի հաստ շերտով, սակայն այդպիսով նրանք համակրելի չեն դառնում»,- ասում է Լորենը։

469764_900 178666

Ակտիվ ապրելակերպ.

Սոֆի Լորենն իր օրը սկսում է առավոտյան  5-6-ին, իսկ քնում՝ երեկոյան  8-9-ին։

Այս ժամանակը նրան ամբողջությամբ հերիքում է թարմ զգալու եւ գրավիչ արտաքին ունենալու համար։

Ամեն առավոտ նա մեկ ժամ է հատկացնում  թեթեւ մարմնամարզությանն ու մաքուր օդում զբոսանքին.

«Ես ամեն առավոտ վաղ եմ արթնանում եւ միանգամից վեր կենում անկողնուց անգամ այն դեպքում, երբ չեմ ցանկանում դա անել։ Պետք չէ արդարացումներ փնտրել չմարզվելու համար։ Ես շատ եմ քայլում եւ բոլորին խորհուրդ եմ տալիս քայլել. դա շատ օգտակար է մարմնի եւ սրտի համար»,- ասում է դերասանուհին։

Սոֆի Լորենը բնության գրկում շատ ժամանակ է անցկացնում ընտանիքի հետ, բացի այդ, չի պատկերացնում կյանքն առանց իր սիրելի աշխատանքի.

«Ինձ թվում է, որ ես ծնվել եմ դրա համար։ Երբ նկարահանման երկար դադար եմ ունենում, պարզապես չէի կարողանում իմ տեղը գտնել»,- պատմում է նա։

լորե

Ճիշտ սնունդ

81 տարեկանում էլ Սոֆի Լորենը փայլուն կազմվածք ունի եւ կարող է հպարտանալ դրանով։ Դերասանուհին խոստովանում է, որ սոված չի մնում եւ դիետաներ չի պահում, քանի որ շատ է սիրում սնվել։ Դրա հետ մեկտեղ նա հետեւում է, թե ինչից է բաղկացած իր սննդակարգը։ «Զգույշ եղեք եւ հետեւեք, թե ինչ եք ուտում։ Կերեք հաճախ, բայց փոքր չափաբաժիններով։ Չէ՞ որ չեք ցանկանում գեր լինել»,- ասում է նա։

Սոֆի Լորենն իր օրը սկսում է փոքր նախաճաշից, որին հետեւում է սննդարար ընթրիքը, իսկ երեկոյան թեթեւ ճաշը։

«Ես շատ բանջարեղենային աղցաններ եմ ուտում, քիչ միս եւ որոշ մրգեր։ Ահա ամենը։ Բացի այդ, ես սիրում եմ քաղցր եւ մակարոնեղեն, այդ պատճառով էլ երբեմն ինձ թույլ եմ տալիս ուտել դրանք»։ Դերասանուհին պնդում է, որ երբեւէ քաշի խնդիր չի ունեցել. «Ես կարող էի մի քանի կիլոգրամով գիրանալ, սակայն հեշտությամբ ազատվել դրանցից»,- ասում է նա։

43a2f71e9bf8120a9ce17ca56e55c5bd loren 211392

Ընդունեք ձեզ եւ ձեր տարիքը

Սոֆի Լորեն վստահ է, որ չարժե հերքել տարիքային փոփոխությունները, որոնք անխուսափելի են։ Հայտնի իտալուհին չի թաքցնում իր տարիքը եւ չի փորձում երիտասարդ երեւալ։ Դերասանուհին պնդում է, որ երբեւէ պլաստիկ վիրաբույժների օգնությանը չի դիմել եւ հարցին, թե ինչպե՞ս է իրեն հաջողվում այդքան գրավիչ արտաքին ունենալ, փիլիսոփայորեն է պատասխանում.

«Ես կարծում եմ, որ դա իմ արյան մեջ է։ Եթե միշտ ցանկանում եք երիտասարդ երեւալ, կարելի է որոշ վիրահատություններ անել, սակայն ինձ անձամբ դուր չի գալիս այդ գաղափարը։ Մարդիկ հաճախ դժգոհ են մնում արդյունքներից։ Ես չէի ցանկանա այդ վիճակում հայտնվել եւ ես ինձ շատ եմ սիրում, որպեսզի դիմեմ նման քայլի»,- վստահեցնում է Լորենը։

լորեն սոֆիloren_018

Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении» «Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение