Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչո՞ւ է Արևմտյան Նեղոսի տենդը Հայաստան հասել հիմա. պարզաբանում է գիտնականը

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արևմտյան Նեղոսի վիրուսը, կարող էր Հայաստան թափանցել վիրուսի շրջանառման տարածաշրջան այցելած և այնտեղ  վարակված մարդու միջոցով։ Բայց այս հարցին ստույգ պատասխան կարող են տալ միայն Առողջապահության նախարարության համաճարակաբանները՝ համապատասխան հետազոտություններ կատարելուց հետո։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի մակաբուծաբան Օլեգ Շչերբակովը։

Ըստ նրա՝ Արևմտյան Նեղոսի ներթափանցումը հնարավոր է նաև չվող թռչունների միջոցով, քանի որ թռչուններն այդ վիրուսի պահոց են։ Բայց թռչունները, որպես կանոն, հազարավոր, նույնիսկ միլիոնավոր տարիներ նույն տեղում են բնադրում և ձմեռում։ Հնարավոր է, իհարկե, նրանց ձմեռման կամ բնադրավայրերում ինչ-որ բան փոխվել է, բայց այդ դեպքում պարզ չէ՝ ինչու տարածաշրջանի բոլոր երկրների շարքում Արևմտյան Նեղոսի տենդը գրանցվել է միայն Հայաստանում։ Ամեն դեպքում, միայն հետագա հետազոտությունները ճշգրիտ պատասխան կտան հարցին՝ մա՞րդը, թե՞ թռչուններն են պատճառ դարձել, որ վիրուսը Հայաստան թափանցի։

Կարճ՝ հիվանդության մասին

Այս տենդը ծագում է Ուգանդայի Արևմտյան Նեղոս շրջանից։ Հիվանդությունը հետագայում լայնորեն տարածվել է ամբողջ Աֆրիկյան մայրցամաքում, Մերձավոր Արևելքում, հարավային Եվրոպայում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում և Միացյալ Նահանգներում: «Արևմտյան Նեղոսի վիրուսը ֆլավիվիրուս է: Այս խումբը ներառում է նաև շատ ավելի լուրջ հիվանդություններ՝ տիզերով փոխանցվող էնցեֆալիտ, դեղին տենդ, որոնք առավել տարածված են ամբողջ աշխարհում»,- նշել է մասնագետը։

Վարակվածների մեծամասնության շրջանում հիվանդությունն ընթանում է անախտանանիշ կամ թեթև տկարությամբ, և մարդն անգամ չի իմանում, որ ինքը վարակվել է: Վիրուսը հիմնականում փոխանցվում է մոծակի խայթոցի միջոցով, սակայն մոծակի խայթոցը սովորական բան է, և այն ոչ ոք չի արձանագրում։ Հիվանդության մասին իմանում են, երբ այն ունենում կլինիկական արտահայտում՝ տենդ, գլխացավ, հոգնացուտյուն և ցավ մարմնում, սրտխառնոց, փսխում։

Որոշ դեպքերում հիվանդությունը ծանր է ընթանում, անդրադառնում է կենտրոնական նյարդային համակարգի վրա, հնարավոր է էնցեֆալիտի, մենինգիտի կամ մենինգոէնցեֆալիտի զարգացում։ Հետևաբար հնարավոր է, որ Հայաստանում հիվանդության ներկայիս բռնկման ժամանակ (Առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ արձանագրվել է վարակման 75 դեպք), վարակվածներն հայտնաբերված հիվանդներից ավելի շատ լինեն։ «Մեզ հայտնի են կլինիկական դեպքեր, որոնք կարող են 10 տոկոս կազմել», - նշել է նա:

Օլեգ Շչերբակովը ենթադրում է, որ Արևմտյան Նեղոսի տենդի դեպքեր Հայաստանում կարող էին ավելի վաղ էլ լինել։ «Գուցե մինչև վերջերս նման դեպքեր եղել են, մենինգոէնցեֆալիտ էր ախտորոշվում, երևի նույնիսկ վերագրում էին էնտերովիրուսների, և ախտորոշումը թերի էր կատարվում։ Բայց ամեն դեպքում հիվանդությունը մեզ համար նորություն է»,- նշել է գիտնականը։

Culex pipiens-ը եւ մյուսները

«Վիրուսի հիմնական կրողները մեր սովորական մոծակներն են՝ Culex pipiens-ները: Այս տեսակն այստեղ ապրել է դարեր շարունակ և գերակշռում է Արարատյան դաշտավայրում  և խոշոր քաղաքներում՝ Արտաշատում, Արմավիրում, Աշտարակում, Երևանում»,- պատմում է Օլեգ Շչերբակովը։ Վարակի փոխանցումը հնարավոր է՝ նաև այլ Culex տեսակի մոծակների և նույնիսկ տիզերի միջոցով:

Ընդ որում վիրուսը կարող է ոչ միայն սոսկ գոյատևել մոծակների մեջ, այլև բազմանալ։ «Վիրուսը կարող է պահպանվել այնքան ժամանակ, քանի դեռ մոծակը ողջ է՝ մի քանի ամսից մինչև երկու տարի՝ նայած մոծակի տեսակ։ Culex-ը կարող է ձմեռել ջեռուցվող սենյակներում՝ իմագո (միջատների անհատական զարգացման հասուն) փուլում: Եվ հաջորդ տարի կրկին սպառնալիք լինել։ Կան մոծակներ, որոնք կյանքի հասուն փուլում չեն ձմեռում։ Դրանք արևադարձային տենդերի կրողներ են Aedes ցեղից: Դրանք ձմեռում են ձվադրման փուլում համապատասխան ջրամբարներում։ Նրանց սահմանափակող գործոնը խոնավությունն ու բարձր ջերմաստիճանն են։ Այս մոծակները չունեն այնպիսի համատարած տարածում, ինչպիսին Culex մոծակն է, նրանց դերը հատկապես Արևմտյան Նեղոսի վիրուսի փոխանցման գործում այնքան էլ մեծ չէ: Ընդսմին, դրանցից բխող վտանգը նույնպես չի կարելի անտեսել»,- նշել է մակաբուծաբանը։

Նա հավելել է, որ իր ղեկավարած լաբորատորիան չի զբաղվում մոծակներից կամ տզերից վիրուսների անջատումով, քանի որ դրա համար անհրաժեշտ է կենսաբանական անվտանգության որոշակի մակարդակ, և միայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան է համապատասխանում այդ մակարդակին։ Իսկ իրենք ուսումնասիրում են կենսաբազմազանությունը։

«Մեր ինստիտուտում հետազոտությունների հիմնական ուղղությունը որոշակի խմբի օրգանիզմների կենսաբազմազանության ուսումնասիրությունն է։ Մեր լաբորատորիայում ուսումնասիրում ենք կենդանիների տարբեր տեսակների մակաբույծների բազմազանությունը։ Կա զոոնոզների (վարակիչ և մակաբուծական հիվանդությունների խումբ, որոնց հարուցիչները մարդուն փոխանցվում են այլ կենդանիներից) խումբ, և եթե կենդանիների շրջանում հայտնաբերում ենք այդպիսի մակաբույծ, զոոնոզային պոտենցիալ, արձանագրում ենք, ուսումնասիրում և տեղեկացնում Առողջապահության նախարարությանը։ Սա «մեկ առողջություն» հայեցակարգի շրջանակում ճիշտ մոտեցում է։ Մեզ անհրաժեշտ է այդ օղակների մշտական միաժամանակյա մոնիտորինգ և հսկողություն, ինչը որոշակի արդյունքների է հանգեցնում՝ մարդու վարակը զոոնոզներով զսպելու համար»,- հավելել է Օլեգ Շչերբակովը։

Ինչո՞ւ է Արեւմտյան Նեղոսի տենդը հասել մեզ հիմա

Արևմտյան Նեղոսի տենդը փոխանցող մոծակները Հայաստանում միշտ էլ եղել են, բայց միայն փոխանցողի առկայությունը բավարար չէ, եթե փոխանցելու բան չկա, պնդում է գիտնականը։ «Փոխանցողները կարող են անթիվ անհամար լինել, բայց հիվանդություն չլինի։ Ինչպես հիմա տեղի է ունենում մալարիայի դեպքում։ Այսինքն՝ մալարիան վերացվել է, բայց Արարատյան դաշտում հիմա մալարիայի մոծակների ամպեր են թևածում։ Սա մոծակների այլ տեսակ է, մինչ այժմ նրանց չեն մեղադրել Արևմտյան Նեղոսը կրելու մեջ, բայց դա բացառել չի կարելի»,- ասում է Օլեգ Շչերբակովը։ Նրա կարծիքով՝ վիրուսը հատուկենտ մեզ կարող էր եւ ավելի վաղ «այցելեր», բայց այն, որ Արևմտյան Նեղոսի տենդը հիմա է տարածվել Հայաստանում, պայմանավորված է գլոբալ տաքացմամբ։

«Եթե նախկինում մոծակների այս տեսակը տարեկան երեք-չորս սերունդ էր տալիս, Արարատյան դաշտավայրի պայմաններում, գուցե մինչև 10-15 սերունդ, ապա հիմա, երբ տաք սեզոնի տևողությունն ավելացել է, արդեն 20 սերունդ է տալիս։ Մյուս կողմից՝ չափազանց շոգը չի նպաստում մոծակների ակտիվությանը, այսինքն՝ օդի 35 աստիճանից բարձր ջերմաստիճանն մոծակների համար արդեն իսկ անբարենպաստ պայմաններ է ստեղծում։ 

Բայց այս տարի կար յուրահատուկ համադրություն՝ տաք, բայց ոչ շոգ, բավական խոնավ ամառ՝ իդեալական Արարատյան դաշտի մոծակների բազմացման համար։ Եվ, ըստ երևույթին, դրա առնչությամբ վիրուսը մոծակների մեջ լրացրել է վարակվելու համար անհրաժեշտ բոլորաշրջանը»,- նշել է մասնագետը՝ հավելելով, որ մոծակների ակտիվ վերարտադրությանը նպաստում է նաև ջրային տարածքների և չցամաքող ջրամբարների ավելացումը։

«Այսինքն՝ մեզ ավելի շատ մոծակներ սկսեցին կծել։ Որքան շատ մոծակներ, այնքան մեծ է վիրուսի փոխանցման հավանականությունը»,- եզրափակել է նա։

Սպասե՞նք դեղին տենդին

Մասնագետը տեղեկացրեց, որ վերջերս Հայաստանում հայտնաբերվել են Aedes albopictus տեսակի մոծակներ, որոնք պոտենցիալ ունակ են փոխանցել Չիկունգունյա և Դենգե վիրուսները։ Մինչ օրս այս տենդերի տեղական դեպքեր չեն հայտնաբերվել, սակայն դրանց տարածման հավանականությունը չի բացառվում։

«Այս մոծակների տարածման արեալը դեռ սահմանափակ է, դա պայմանավորված է արևադարձային կլիմայով, նրանք չեն հանդուրժում -10 ջերմաստիճանը, նրանց ձվերը ոչնչանում են: Արարատյան դաշտում նրանց համար բարենպաստ պայմաններ չկան։ Մեր ձմեռը բավականին ցուրտ է։ Առայժմ միայն հյուսիս-արևելքում՝ Տավուշում, շատ փոքր օջախ կա։ Բայց հաշվի առնելով կլիմայի փոփոխությունը՝ դրանց հետագա ընդլայնումը չի կարելի բացառել»,- նշում է նա։

Օլեգ Շչերբակովը հավելել է, որ Վրաստանում և Ադրբեջանում արդեն գրանցվել է մոծակների ՝ Aedes aegypti տեսակ, որը Դեղին տենդի փոխանցողն է: Այն ավելի վտանգավոր է, քան Չիկունգունիան և Դենգեն։ «Aedes aegypti-ն դեռ մեզ չի հասել, չէ՞ որ դրա համար դեռ շատ ցուրտ է, բայց եթե տաքացման միտումները պահպանվեն, հնարավոր է, որ մի օր դրանք հայտնվեն»,- ասում է նա։

Հոլբրուկի գամբուզիա ձուկը եւ մոծակների թվակազմը

Գիտնականը պատմել է, որ ավելի վաղ փորձեր են արվել մոծակներին թունավորել քիմիական նյութերով, սակայն դա մեծ վնաս է հասցնում ամբողջ էկոհամակարգին։ «Կենսատոպը անհնար է ամբողջությամբ մշակել քիմիկատներով, եւ կենսատոպից մոծակներին ամբողջությամբ վերացնելն անհնար է։ Բացասական հետևանքները շատ ավելի լուրջ ու շոշափելի կլինեն»,-ասել է նա։

Ըստ Շչերբակովի՝ մոծակների դեմ պայքարի առավել արդյունավետ ու անվտանգ եղանակներ գոյություն ունեն: Մասնավորապես՝ կենսաբանական եղանակ՝ բնական մոծակների թրթուրներն ուտող թշնամիների կամ գիշատիչների կիրառմամբ: Ժամանակին Հայաստանում կիրառվել է այս եղանակը՝ ջրամբարներում գամբուզիաների տարածմամբ։

Ինչպես պարզաբանեց մասնագետը՝ 1950-ականներին Հայաստանի քաղաքային ջրամբարներ բաց թողնվեց Հոլբրուկի գամբուզիան՝ Հյուսիսային Ամերիկայի բնիկ ջերմասեր փոքրիկ ձուկը, որը սնվում է արյուն ծծող մոծակների թրթուրներով։  Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանն ունի ավելի ցուրտ կլիմա, քան գամբուզիայի բնական միջավայրը, ձուկն ադապտացվել ու հարմարվել է մեր պայմաններին։

«Ապացույցներ կան, որ գամբուզիայի որոշակի պոպուլյացիա դեռևս մնում է Արարատյան դաշտի լճացած, լավ տաքացած ջրային տարածքներում։ Վերջին տարիների մեղմ ձմեռները միայն նպաստում են դրա պահպանմանը։ Հոլբրուկի գամբուզիաների միջոցով մոծակների դեմ ինտենսիվ պայքարը կնպաստի մոծակների պոպուլյացիայի կրճատմանը:

Բնականաբար, մոծակներին հնարավոր չի լինի ամբողջությամբ բնաջնջել, և պետք էլ չէ, քանի որ եթե կա մոծակ, ուրեմն էկոհամակարգը դրա կարիքն ունի։  Բայց զգալիորեն կրճատել մոծակների թիվը և այն վերահսկելը միանգամայն հնարավոր է։ Եվ դա բնապահպանական առումով ամենաարդարացված ու անվտանգ մոտեցումն է»,- նշել է Օլեգ Շչերբակովը։

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

День рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армян