Երևան, 25.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ է Արևմտյան Նեղոսի տենդը Հայաստան հասել հիմա. պարզաբանում է գիտնականը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արևմտյան Նեղոսի վիրուսը, կարող էր Հայաստան թափանցել վիրուսի շրջանառման տարածաշրջան այցելած և այնտեղ  վարակված մարդու միջոցով։ Բայց այս հարցին ստույգ պատասխան կարող են տալ միայն Առողջապահության նախարարության համաճարակաբանները՝ համապատասխան հետազոտություններ կատարելուց հետո։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի մակաբուծաբան Օլեգ Շչերբակովը։

Ըստ նրա՝ Արևմտյան Նեղոսի ներթափանցումը հնարավոր է նաև չվող թռչունների միջոցով, քանի որ թռչուններն այդ վիրուսի պահոց են։ Բայց թռչունները, որպես կանոն, հազարավոր, նույնիսկ միլիոնավոր տարիներ նույն տեղում են բնադրում և ձմեռում։ Հնարավոր է, իհարկե, նրանց ձմեռման կամ բնադրավայրերում ինչ-որ բան փոխվել է, բայց այդ դեպքում պարզ չէ՝ ինչու տարածաշրջանի բոլոր երկրների շարքում Արևմտյան Նեղոսի տենդը գրանցվել է միայն Հայաստանում։ Ամեն դեպքում, միայն հետագա հետազոտությունները ճշգրիտ պատասխան կտան հարցին՝ մա՞րդը, թե՞ թռչուններն են պատճառ դարձել, որ վիրուսը Հայաստան թափանցի։

Կարճ՝ հիվանդության մասին

Այս տենդը ծագում է Ուգանդայի Արևմտյան Նեղոս շրջանից։ Հիվանդությունը հետագայում լայնորեն տարածվել է ամբողջ Աֆրիկյան մայրցամաքում, Մերձավոր Արևելքում, հարավային Եվրոպայում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում և Միացյալ Նահանգներում: «Արևմտյան Նեղոսի վիրուսը ֆլավիվիրուս է: Այս խումբը ներառում է նաև շատ ավելի լուրջ հիվանդություններ՝ տիզերով փոխանցվող էնցեֆալիտ, դեղին տենդ, որոնք առավել տարածված են ամբողջ աշխարհում»,- նշել է մասնագետը։

Վարակվածների մեծամասնության շրջանում հիվանդությունն ընթանում է անախտանանիշ կամ թեթև տկարությամբ, և մարդն անգամ չի իմանում, որ ինքը վարակվել է: Վիրուսը հիմնականում փոխանցվում է մոծակի խայթոցի միջոցով, սակայն մոծակի խայթոցը սովորական բան է, և այն ոչ ոք չի արձանագրում։ Հիվանդության մասին իմանում են, երբ այն ունենում կլինիկական արտահայտում՝ տենդ, գլխացավ, հոգնացուտյուն և ցավ մարմնում, սրտխառնոց, փսխում։

Որոշ դեպքերում հիվանդությունը ծանր է ընթանում, անդրադառնում է կենտրոնական նյարդային համակարգի վրա, հնարավոր է էնցեֆալիտի, մենինգիտի կամ մենինգոէնցեֆալիտի զարգացում։ Հետևաբար հնարավոր է, որ Հայաստանում հիվանդության ներկայիս բռնկման ժամանակ (Առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ արձանագրվել է վարակման 75 դեպք), վարակվածներն հայտնաբերված հիվանդներից ավելի շատ լինեն։ «Մեզ հայտնի են կլինիկական դեպքեր, որոնք կարող են 10 տոկոս կազմել», - նշել է նա:

Օլեգ Շչերբակովը ենթադրում է, որ Արևմտյան Նեղոսի տենդի դեպքեր Հայաստանում կարող էին ավելի վաղ էլ լինել։ «Գուցե մինչև վերջերս նման դեպքեր եղել են, մենինգոէնցեֆալիտ էր ախտորոշվում, երևի նույնիսկ վերագրում էին էնտերովիրուսների, և ախտորոշումը թերի էր կատարվում։ Բայց ամեն դեպքում հիվանդությունը մեզ համար նորություն է»,- նշել է գիտնականը։

Culex pipiens-ը եւ մյուսները

«Վիրուսի հիմնական կրողները մեր սովորական մոծակներն են՝ Culex pipiens-ները: Այս տեսակն այստեղ ապրել է դարեր շարունակ և գերակշռում է Արարատյան դաշտավայրում  և խոշոր քաղաքներում՝ Արտաշատում, Արմավիրում, Աշտարակում, Երևանում»,- պատմում է Օլեգ Շչերբակովը։ Վարակի փոխանցումը հնարավոր է՝ նաև այլ Culex տեսակի մոծակների և նույնիսկ տիզերի միջոցով:

Ընդ որում վիրուսը կարող է ոչ միայն սոսկ գոյատևել մոծակների մեջ, այլև բազմանալ։ «Վիրուսը կարող է պահպանվել այնքան ժամանակ, քանի դեռ մոծակը ողջ է՝ մի քանի ամսից մինչև երկու տարի՝ նայած մոծակի տեսակ։ Culex-ը կարող է ձմեռել ջեռուցվող սենյակներում՝ իմագո (միջատների անհատական զարգացման հասուն) փուլում: Եվ հաջորդ տարի կրկին սպառնալիք լինել։ Կան մոծակներ, որոնք կյանքի հասուն փուլում չեն ձմեռում։ Դրանք արևադարձային տենդերի կրողներ են Aedes ցեղից: Դրանք ձմեռում են ձվադրման փուլում համապատասխան ջրամբարներում։ Նրանց սահմանափակող գործոնը խոնավությունն ու բարձր ջերմաստիճանն են։ Այս մոծակները չունեն այնպիսի համատարած տարածում, ինչպիսին Culex մոծակն է, նրանց դերը հատկապես Արևմտյան Նեղոսի վիրուսի փոխանցման գործում այնքան էլ մեծ չէ: Ընդսմին, դրանցից բխող վտանգը նույնպես չի կարելի անտեսել»,- նշել է մակաբուծաբանը։

Նա հավելել է, որ իր ղեկավարած լաբորատորիան չի զբաղվում մոծակներից կամ տզերից վիրուսների անջատումով, քանի որ դրա համար անհրաժեշտ է կենսաբանական անվտանգության որոշակի մակարդակ, և միայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան է համապատասխանում այդ մակարդակին։ Իսկ իրենք ուսումնասիրում են կենսաբազմազանությունը։

«Մեր ինստիտուտում հետազոտությունների հիմնական ուղղությունը որոշակի խմբի օրգանիզմների կենսաբազմազանության ուսումնասիրությունն է։ Մեր լաբորատորիայում ուսումնասիրում ենք կենդանիների տարբեր տեսակների մակաբույծների բազմազանությունը։ Կա զոոնոզների (վարակիչ և մակաբուծական հիվանդությունների խումբ, որոնց հարուցիչները մարդուն փոխանցվում են այլ կենդանիներից) խումբ, և եթե կենդանիների շրջանում հայտնաբերում ենք այդպիսի մակաբույծ, զոոնոզային պոտենցիալ, արձանագրում ենք, ուսումնասիրում և տեղեկացնում Առողջապահության նախարարությանը։ Սա «մեկ առողջություն» հայեցակարգի շրջանակում ճիշտ մոտեցում է։ Մեզ անհրաժեշտ է այդ օղակների մշտական միաժամանակյա մոնիտորինգ և հսկողություն, ինչը որոշակի արդյունքների է հանգեցնում՝ մարդու վարակը զոոնոզներով զսպելու համար»,- հավելել է Օլեգ Շչերբակովը։

Ինչո՞ւ է Արեւմտյան Նեղոսի տենդը հասել մեզ հիմա

Արևմտյան Նեղոսի տենդը փոխանցող մոծակները Հայաստանում միշտ էլ եղել են, բայց միայն փոխանցողի առկայությունը բավարար չէ, եթե փոխանցելու բան չկա, պնդում է գիտնականը։ «Փոխանցողները կարող են անթիվ անհամար լինել, բայց հիվանդություն չլինի։ Ինչպես հիմա տեղի է ունենում մալարիայի դեպքում։ Այսինքն՝ մալարիան վերացվել է, բայց Արարատյան դաշտում հիմա մալարիայի մոծակների ամպեր են թևածում։ Սա մոծակների այլ տեսակ է, մինչ այժմ նրանց չեն մեղադրել Արևմտյան Նեղոսը կրելու մեջ, բայց դա բացառել չի կարելի»,- ասում է Օլեգ Շչերբակովը։ Նրա կարծիքով՝ վիրուսը հատուկենտ մեզ կարող էր եւ ավելի վաղ «այցելեր», բայց այն, որ Արևմտյան Նեղոսի տենդը հիմա է տարածվել Հայաստանում, պայմանավորված է գլոբալ տաքացմամբ։

«Եթե նախկինում մոծակների այս տեսակը տարեկան երեք-չորս սերունդ էր տալիս, Արարատյան դաշտավայրի պայմաններում, գուցե մինչև 10-15 սերունդ, ապա հիմա, երբ տաք սեզոնի տևողությունն ավելացել է, արդեն 20 սերունդ է տալիս։ Մյուս կողմից՝ չափազանց շոգը չի նպաստում մոծակների ակտիվությանը, այսինքն՝ օդի 35 աստիճանից բարձր ջերմաստիճանն մոծակների համար արդեն իսկ անբարենպաստ պայմաններ է ստեղծում։ 

Բայց այս տարի կար յուրահատուկ համադրություն՝ տաք, բայց ոչ շոգ, բավական խոնավ ամառ՝ իդեալական Արարատյան դաշտի մոծակների բազմացման համար։ Եվ, ըստ երևույթին, դրա առնչությամբ վիրուսը մոծակների մեջ լրացրել է վարակվելու համար անհրաժեշտ բոլորաշրջանը»,- նշել է մասնագետը՝ հավելելով, որ մոծակների ակտիվ վերարտադրությանը նպաստում է նաև ջրային տարածքների և չցամաքող ջրամբարների ավելացումը։

«Այսինքն՝ մեզ ավելի շատ մոծակներ սկսեցին կծել։ Որքան շատ մոծակներ, այնքան մեծ է վիրուսի փոխանցման հավանականությունը»,- եզրափակել է նա։

Սպասե՞նք դեղին տենդին

Մասնագետը տեղեկացրեց, որ վերջերս Հայաստանում հայտնաբերվել են Aedes albopictus տեսակի մոծակներ, որոնք պոտենցիալ ունակ են փոխանցել Չիկունգունյա և Դենգե վիրուսները։ Մինչ օրս այս տենդերի տեղական դեպքեր չեն հայտնաբերվել, սակայն դրանց տարածման հավանականությունը չի բացառվում։

«Այս մոծակների տարածման արեալը դեռ սահմանափակ է, դա պայմանավորված է արևադարձային կլիմայով, նրանք չեն հանդուրժում -10 ջերմաստիճանը, նրանց ձվերը ոչնչանում են: Արարատյան դաշտում նրանց համար բարենպաստ պայմաններ չկան։ Մեր ձմեռը բավականին ցուրտ է։ Առայժմ միայն հյուսիս-արևելքում՝ Տավուշում, շատ փոքր օջախ կա։ Բայց հաշվի առնելով կլիմայի փոփոխությունը՝ դրանց հետագա ընդլայնումը չի կարելի բացառել»,- նշում է նա։

Օլեգ Շչերբակովը հավելել է, որ Վրաստանում և Ադրբեջանում արդեն գրանցվել է մոծակների ՝ Aedes aegypti տեսակ, որը Դեղին տենդի փոխանցողն է: Այն ավելի վտանգավոր է, քան Չիկունգունիան և Դենգեն։ «Aedes aegypti-ն դեռ մեզ չի հասել, չէ՞ որ դրա համար դեռ շատ ցուրտ է, բայց եթե տաքացման միտումները պահպանվեն, հնարավոր է, որ մի օր դրանք հայտնվեն»,- ասում է նա։

Հոլբրուկի գամբուզիա ձուկը եւ մոծակների թվակազմը

Գիտնականը պատմել է, որ ավելի վաղ փորձեր են արվել մոծակներին թունավորել քիմիական նյութերով, սակայն դա մեծ վնաս է հասցնում ամբողջ էկոհամակարգին։ «Կենսատոպը անհնար է ամբողջությամբ մշակել քիմիկատներով, եւ կենսատոպից մոծակներին ամբողջությամբ վերացնելն անհնար է։ Բացասական հետևանքները շատ ավելի լուրջ ու շոշափելի կլինեն»,-ասել է նա։

Ըստ Շչերբակովի՝ մոծակների դեմ պայքարի առավել արդյունավետ ու անվտանգ եղանակներ գոյություն ունեն: Մասնավորապես՝ կենսաբանական եղանակ՝ բնական մոծակների թրթուրներն ուտող թշնամիների կամ գիշատիչների կիրառմամբ: Ժամանակին Հայաստանում կիրառվել է այս եղանակը՝ ջրամբարներում գամբուզիաների տարածմամբ։

Ինչպես պարզաբանեց մասնագետը՝ 1950-ականներին Հայաստանի քաղաքային ջրամբարներ բաց թողնվեց Հոլբրուկի գամբուզիան՝ Հյուսիսային Ամերիկայի բնիկ ջերմասեր փոքրիկ ձուկը, որը սնվում է արյուն ծծող մոծակների թրթուրներով։  Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանն ունի ավելի ցուրտ կլիմա, քան գամբուզիայի բնական միջավայրը, ձուկն ադապտացվել ու հարմարվել է մեր պայմաններին։

«Ապացույցներ կան, որ գամբուզիայի որոշակի պոպուլյացիա դեռևս մնում է Արարատյան դաշտի լճացած, լավ տաքացած ջրային տարածքներում։ Վերջին տարիների մեղմ ձմեռները միայն նպաստում են դրա պահպանմանը։ Հոլբրուկի գամբուզիաների միջոցով մոծակների դեմ ինտենսիվ պայքարը կնպաստի մոծակների պոպուլյացիայի կրճատմանը:

Բնականաբար, մոծակներին հնարավոր չի լինի ամբողջությամբ բնաջնջել, և պետք էլ չէ, քանի որ եթե կա մոծակ, ուրեմն էկոհամակարգը դրա կարիքն ունի։  Բայց զգալիորեն կրճատել մոծակների թիվը և այն վերահսկելը միանգամայն հնարավոր է։ Եվ դա բնապահպանական առումով ամենաարդարացված ու անվտանգ մոտեցումն է»,- նշել է Օլեգ Շչերբակովը։

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Հայտնի է փետրվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը Կինը կուլ է տվել անլար ականջակալը՝ այն դեղահաբի հետ շփոթելով Ձնաբքի պատճառով չեղարկվել է մոտ 12,000 չվերթ․ ԱՄՆ Հրդեհի հետևանքով արցախցի ընտանիքը 4 անչափահաս երեխաների հետ մնացել է դրսում Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին «Նոան» պարտության մատնեց Լեհաստանի չեմպիոնին Մահացել է ԽՍՀՄ պաշտպանական արդյունաբերության վերջին նախարարը՝ Բորիս Բելոուսովը «4 ամիս առանց քեզ». հոր սպանությունից 4 ամիս անց Վալոդյա Գրիգորյանի դուստրը հուզիչ գրառում է արել Որտե՞ղ է իրականում թաքցրել ոսկյա շղթան բլոգեր «222 Լավան». գողերը այն չեն գտել Նշված հատվածը չի հանդիսանում հայկական կողմին պատկանող գույք․ նախարարության պարզաբանումը Ծաղկաձորում 46-ամյա վարորդը «Toyota Vits»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձնակույտի մեջ Հայտնի է՝ երբ տեղի կունենան ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների երկրորդ փուլը Պետդումայում մեկնաբանել են WhatsApp-ի և Telegram-ի աշխատանքի սահմանափակումների հարցը Եթե պատրաստ լինենք առաջ շարժվել, մյուս հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ․ Զելենսկի Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Կախովկայի հիվանդանոցին Հայտնի է՝ երբ տեղի կունենան ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների երկրորդ փուլը ՆԱՏՕ-ն պետք է ընդունի, որ չի կարող մոտենալ Ռուսաստանի սահմաններին․ Օրբան «Ինտերը» Մխիթարյանին նվիրված տեսանյութ է հրապարակել և հայերեն գրառում կատարել (տեսանյութ) Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար Դիվանագիտությունը լուսանկարվելը չէ. Թրամփ, Ալիև և Դավոս. ի՞նչ է սպասվում ՀայաստանինՄյունխենի «Բավարիան» պարտություն կրեց «Աուգսբուրգից» Աֆղանստանում ձնաբքի հետևանքով 61 մարդ է մահացել Մոսկվան բաց է Կիևի հետ երկխոսության շարունակման համար․ ՌԴ ԱԳՆ Ե՞րբ կհանձնեն քննություն փակ ճանապարհների պատճառով քննության չներկայացած դիմորդները Հայաստանի չեմպիոն «Նոան» հաղթել է Պոզնանի «Լեխին» «Զիլ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ բեռնատարում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր ԱԺ գործող ռեժիմի ներկայացուցիչները մեծ արագությամբ՝ գործող բոլոր պրոցեդուրաների խախտմամբ, ընդունեցին հակաՀայաՔվե օրենքը, որով ցանկանում են արգելել մեր կառույցի դիտորդական գործունեությունը․ Արմեն ՄանվելյանԵրբ Սամվել Կարապետյանը խոստանում է, վստահ եղեք` դա լինելու է․ «Մեր ձևով» Հունվար 25-ին Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագներ կմատուցվեն Արտակարգ իրավիճակ Սյունքի մարզում․ իրանական 20-ից ավելի բեռնատարներ ստեղծել են արհեստական խցանում, որը ձգվում է 1 կմ Համակարգը փաթեթավորել են, բայց փաթեթավորման տակ դրել են փտած ապրանք, որը հնարավոր չի լինելու օգտագործել․ Նաիրի Սարգսյանը՝ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի մասին «Բաց թող» ֆիլմի պրեմիերան, գրքի շնորհանդեսը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը Արտակարգ իրավիճակ Շինուհայրի խաչմերուկում․ բքի պայմաններում բացում են մերկասառույցով պատված մի քանի կիլոմետր ճանապարհըՌուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները անմիջական շփում են ունեցել Աբու Դաբիում․ նրանք կենտրոնացել են ԱՄՆ-ի կողմից առաջարկված համաձայնագրի չլուծված կետերի վրա Ցեմենտի հումքով բարձված «Howo» բեռնատարը Սարավանում կողաշրջվել է Ավելի քան 8000 չվերթեր են չեղարկվել, արտակարգ դրություն է հայտարարվել ԱՄՆ-ի որոշ հատվածներում Հնարավոր է ձյուն. ինչ եղանակ է սպասվում Մենք պետք է խոսենք մարդկանց մասին՝ այն մասին, թե ինչպես ենք մարդկանց դուրս բերելու աղքատությունից. Նարեկ ԿարապետյանՀՖՖ-ի պատասխանն ՈւԵՖԱ-ին՝ Հայաստան-Ուկրաինա խաղում գրանցված միջադեպի վերաբերյալ Ընդդիմադիր լինելը բավարար չէ․ անհրաժեշտ են հստակ համակարգային փոփոխություններ․ Ավետիք ՉալաբյանՀայտնի է 2025թ․ 1000 խոշոր հարկատուների ցանկը. ԶՊՄԿ-ն առաջին եռյակում է Ես հայտարարում եմ, որ ունենք հստակ գործողությունների պլան, որի շնորհիվ հնարավոր է ընդամենը 1 տարում թոշակները դարձնել 150.000 դրամ. Նաիրի ՍարգսյանԵրբ պատգամավորին ստիպված ես օրենք բացատրել. Գոհար ՂումաշյանԱդրբեջանը մտնում է Հայաստան ոչ թե զենքով, այլ բենզինով և այլ ապրանքներով․ Արմեն ՄանվելյանԻ՞նչ էր Սոլովյովի «ուզածը». Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է կատարվել Հայաստան-Ուկրաինա խաղի կուլիսներում 5-րդ քայլը դեպի Ուժեղ Հայաստան. Շիրազ ՄանուկյանցԱդրբեջանը կարող է թիրախավորել և վերահսկել Հայաստանի ջրային ռեսուրսները․ Ավետիք ՔերոբյանՔո կյանքում ամենինչն է դեղին, բայց ժողովուրդը մյուս գույներն էլ է տեսնում. Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի հայրենիքը Հայաստանն է, Հայաստանի շահերը Սամվել Կարապետյանի համար առաջնային են․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)