Ադրբեջանում եւս մեկ բանկ են փակել
ОБЩЕСТВОԱդրբեջանի կենտրոնական բակը չեղյալ է հայտարարել Gəncə Bank բաց բաժնետիրական ընկերության գործունեության արտոնագիրը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում կատարելով Ադրբեջանի ԿԲ մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ արտոնագրի չեղարկման մասին որոշումն ընդունվել է կապված այն բանի հետ, որ բանկի հանրագումարային կապիտալը չի համապատասխանել ԿԲ-ի կողմից սահմանված 50 մլն մանաթ պահանջին, եւ այն չի կարողացել կատարել պարտատերերի առաջ իր պարտավորությունները:
Այսօրվանից բանկում ժամանակավոր ադմինիստրատոր է նշանակվել: Gəncə Bank-ը Ադրբեջանում գործում էր 1994 թվականից:
Անցյալ տարվա կեսերից սկսված նավթի գնանկման հետ կապված Ադրբեջանում մինչ այժմ տասնյակ բանկեր փակվել են:
1
Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень ...
2
Потеря памяти или преднамеренность? «Паст»
3
За два месяца девять лет восполнится? «Паст»
4
Когда земля уходит из-под ног: «Паст»
5
«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»



