Ադրբեջանում եւս մեկ բանկ են փակել
SOCIETYԱդրբեջանի կենտրոնական բակը չեղյալ է հայտարարել Gəncə Bank բաց բաժնետիրական ընկերության գործունեության արտոնագիրը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում կատարելով Ադրբեջանի ԿԲ մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ արտոնագրի չեղարկման մասին որոշումն ընդունվել է կապված այն բանի հետ, որ բանկի հանրագումարային կապիտալը չի համապատասխանել ԿԲ-ի կողմից սահմանված 50 մլն մանաթ պահանջին, եւ այն չի կարողացել կատարել պարտատերերի առաջ իր պարտավորությունները:
Այսօրվանից բանկում ժամանակավոր ադմինիստրատոր է նշանակվել: Gəncə Bank-ը Ադրբեջանում գործում էր 1994 թվականից:
Անցյալ տարվա կեսերից սկսված նավթի գնանկման հետ կապված Ադրբեջանում մինչ այժմ տասնյակ բանկեր փակվել են:
1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



