Ferrari-ն կկատարելագործի California T մոդելը
ОБЩЕСТВОFerrari ընկերությունը California T մոդելի համար մշակել է Handling Speciale սպորտային փաթեթը, որը կբարելավի մեքենայի կառավարումը: Կատարելագործված սպորտային մեքենայի պրեմիերան կկայանա մարտին Ժնեւում:
Նորամուծությունը կունենա արդիականացված կախոց՝ վերաձեւված ամորտիզատորով եւ զսպանակներով, որոնց կոշտությունը առջեւից եւ հետեւից կմեծանա 16 եւ 19 տոկոսով: Փոփոխությունները հատկապես նկատելի կլինեն Sport ռեժիմով վարելիս:
Բացի այդ, կմոդերնիզացվի 7-աստիճանի ռոբոտացված փոխանցման տուփը, որի շնորհիվ կպակասի աստճանը փոխելու ժամանակը:
Մեքենայի շարժիչը փոփոխությունների չի ենթարկվի: Ferrari California T-ն ունի 3.8 լիտր ծավալով 8-մխոցանի V8 շարժիչ, որը զարգացնում է 560 ձիաուժ հզորություն, հայտնում է Motor-ը:
1
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
2
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
3
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
4
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...
5
«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»



