Ferrari-ն կկատարելագործի California T մոդելը
SOCIETYFerrari ընկերությունը California T մոդելի համար մշակել է Handling Speciale սպորտային փաթեթը, որը կբարելավի մեքենայի կառավարումը: Կատարելագործված սպորտային մեքենայի պրեմիերան կկայանա մարտին Ժնեւում:
Նորամուծությունը կունենա արդիականացված կախոց՝ վերաձեւված ամորտիզատորով եւ զսպանակներով, որոնց կոշտությունը առջեւից եւ հետեւից կմեծանա 16 եւ 19 տոկոսով: Փոփոխությունները հատկապես նկատելի կլինեն Sport ռեժիմով վարելիս:
Բացի այդ, կմոդերնիզացվի 7-աստիճանի ռոբոտացված փոխանցման տուփը, որի շնորհիվ կպակասի աստճանը փոխելու ժամանակը:
Մեքենայի շարժիչը փոփոխությունների չի ենթարկվի: Ferrari California T-ն ունի 3.8 լիտր ծավալով 8-մխոցանի V8 շարժիչ, որը զարգացնում է 560 ձիաուժ հզորություն, հայտնում է Motor-ը:
1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



