Ադրբեջանը սկսել է գազ մատակարարել Սլովենիային. մանրամասներ
ОБЩЕСТВОԱդրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) սկսել է գազ մատակարարել Սլովենիային։ Այս մասին հայտնում է SOCAR-ի մամուլի ծառայությունը։
Մատակարարումները կատարվում են փոխըմբռնման հուշագրի հիման վրա՝ գազի մատակարարման ոլորտում համագործակցության ընդլայնման նպատակով, որը հուլիսի 17-ին ստորագրվել է SOCAR-ի և Սլովենիայի գազի շուկայի խոշորագույն ընկերության՝ Geoplin-ի միջև: Մատակարարման ծավալները չեն նշվում։
«SOCAR-ը և Geoplin-ն ուղղված են էներգետիկ ոլորտում երկարաժամկետ գործընկերության հետագա զարգացմանը», – ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Սլովենիան դարձել է 9-րդ երկիրը, որին ադրբեջանական գազ է մատակարարվում։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



