Ադրբեջանը սկսել է գազ մատակարարել Սլովենիային. մանրամասներ
SOCIETYԱդրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) սկսել է գազ մատակարարել Սլովենիային։ Այս մասին հայտնում է SOCAR-ի մամուլի ծառայությունը։
Մատակարարումները կատարվում են փոխըմբռնման հուշագրի հիման վրա՝ գազի մատակարարման ոլորտում համագործակցության ընդլայնման նպատակով, որը հուլիսի 17-ին ստորագրվել է SOCAR-ի և Սլովենիայի գազի շուկայի խոշորագույն ընկերության՝ Geoplin-ի միջև: Մատակարարման ծավալները չեն նշվում։
«SOCAR-ը և Geoplin-ն ուղղված են էներգետիկ ոլորտում երկարաժամկետ գործընկերության հետագա զարգացմանը», – ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Սլովենիան դարձել է 9-րդ երկիրը, որին ադրբեջանական գազ է մատակարարվում։
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



