Պանելային քննարկում` ՀՀ-ի և Վրաստանի կողմից երիտասարդության ոլորտում վարվող քաղաքականության, համագործակցության հնարավորությունների վերաբերյալ
ОБЩЕСТВОՀուլիսի 31-ին ՀՀ Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում անցկացվող հայ-վրացական կրթամշակութային երիտասարդական ֆորումի շրջանակներում տեղի ունեցավ պանելային քննարկում` Հայաստանի և Վրաստանի կողմից երիտասարդության ոլորտում վարվող քաղաքականության, իրականացվող ծրագրերի և համագործակցության հնարավորությունների վերաբերյալ, հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Տարիել Գուգավան, ՀՀ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գեորգի Շարվաշիձեն։
Իր ելույթում ՀՀ դեսպանն ընդգծեց երիտասարդության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև փոխգործակցության առանցքային նշանակությունը երկու երկրների միջև միջհասարակական կապերի ամրապնդման հարցում և կարևորեց այս ուղղությամբ հետևողական քայլերի ձեռնարկումը։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



