Պանելային քննարկում` ՀՀ-ի և Վրաստանի կողմից երիտասարդության ոլորտում վարվող քաղաքականության, համագործակցության հնարավորությունների վերաբերյալ
SOCIETYՀուլիսի 31-ին ՀՀ Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում անցկացվող հայ-վրացական կրթամշակութային երիտասարդական ֆորումի շրջանակներում տեղի ունեցավ պանելային քննարկում` Հայաստանի և Վրաստանի կողմից երիտասարդության ոլորտում վարվող քաղաքականության, իրականացվող ծրագրերի և համագործակցության հնարավորությունների վերաբերյալ, հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Տարիել Գուգավան, ՀՀ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գեորգի Շարվաշիձեն։
Իր ելույթում ՀՀ դեսպանն ընդգծեց երիտասարդության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև փոխգործակցության առանցքային նշանակությունը երկու երկրների միջև միջհասարակական կապերի ամրապնդման հարցում և կարևորեց այս ուղղությամբ հետևողական քայլերի ձեռնարկումը։
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



