Ոստիկանությունը թույլ չի տա, որ ցուցարարներն առաջ տանեն բարիկադները. Վ.Օսիպյան
ОБЩЕСТВОԵրեւանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ նստացույց անող քաղաքացիներին ոստիկանությունը թույլ չի տա, որոշածի համաձայն, ամեն օր մեկ քայլ առաջ տանել բարեկադի վերածած աղբամանները: Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
«Չեմ կարծում, որ աղբամաններն առաջ կբերեն: Եթե նրանց մեկ քայլը որեւէ բան կտա, եկեք տասը քայլ էլ մենք ավելացնենք, բայց դա ոչինչ չի տա: Եվ կարելի է տրամաբանել, որ այդ կերպ արհեստականորեն ստեղծում են մի իրավիճակ, որ բախում լինի, եւ հանրությանը ցույց տան, որ բախում կա, եկեք Բաղրամյան պողոտա»,- ասաց Վալերի Օսիպյանը՝ չհստակեցնելով, թե այդ դեպքում ոստիկանությունն ինչ քայլեր կձեռնարկի:
1
Интервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака Карапетяна
2
Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст»
3
Сотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координир...
4
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
5
Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»



