Ոստիկանությունը թույլ չի տա, որ ցուցարարներն առաջ տանեն բարիկադները. Վ.Օսիպյան
SOCIETYԵրեւանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ նստացույց անող քաղաքացիներին ոստիկանությունը թույլ չի տա, որոշածի համաձայն, ամեն օր մեկ քայլ առաջ տանել բարեկադի վերածած աղբամանները: Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
«Չեմ կարծում, որ աղբամաններն առաջ կբերեն: Եթե նրանց մեկ քայլը որեւէ բան կտա, եկեք տասը քայլ էլ մենք ավելացնենք, բայց դա ոչինչ չի տա: Եվ կարելի է տրամաբանել, որ այդ կերպ արհեստականորեն ստեղծում են մի իրավիճակ, որ բախում լինի, եւ հանրությանը ցույց տան, որ բախում կա, եկեք Բաղրամյան պողոտա»,- ասաց Վալերի Օսիպյանը՝ չհստակեցնելով, թե այդ դեպքում ոստիկանությունն ինչ քայլեր կձեռնարկի:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



