Իլոն Մասկը որոշել է նվիրատվություն կատարել Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի համար. Զաքարյան
БЛОГԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության մի քանի խոշոր դոնորներ սառեցրել են մինչև 90 միլիոն դոլարի նվիրատվությունները, քանի դեռ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը չի հրաժարվել պայքարը երկրորդ ժամկետի համար:
Միևնույն ժամանակ SpaceX-ի, Tesla-ի և X-ի սեփականատեր Իլոն Մասկը որոշել է զգալի նվիրատվություն կատարել Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավը խթանող կազմակերպությանը։
Մասկը գումար է տվել քաղաքական աջակցության կառույցների, որոնք կուլիսներում աշխատում են առանցքային նահանգներում հանրապետականների հաղթանակի հնարավորությունները մեծացնելու համար:
Շատ փորձագետներ Իլոն Մասկի այս քայլը շրջադարձային են համարում նախընտրական քարոզարշավի համար։ Դեմոկրատների շրջանում ձևավորվող ներքին ճգնաժամի պայմաններում՝ ամերիկացի միլիարդատիրոջ ֆինանսական ներդրումը գործող մրցակից նախագահի համար կարող է «լուրջ հարված» լինել:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян



