Իլոն Մասկը որոշել է նվիրատվություն կատարել Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի համար. Զաքարյան
ԲԼՈԳԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության մի քանի խոշոր դոնորներ սառեցրել են մինչև 90 միլիոն դոլարի նվիրատվությունները, քանի դեռ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը չի հրաժարվել պայքարը երկրորդ ժամկետի համար:
Միևնույն ժամանակ SpaceX-ի, Tesla-ի և X-ի սեփականատեր Իլոն Մասկը որոշել է զգալի նվիրատվություն կատարել Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավը խթանող կազմակերպությանը։
Մասկը գումար է տվել քաղաքական աջակցության կառույցների, որոնք կուլիսներում աշխատում են առանցքային նահանգներում հանրապետականների հաղթանակի հնարավորությունները մեծացնելու համար:
Շատ փորձագետներ Իլոն Մասկի այս քայլը շրջադարձային են համարում նախընտրական քարոզարշավի համար։ Դեմոկրատների շրջանում ձևավորվող ներքին ճգնաժամի պայմաններում՝ ամերիկացի միլիարդատիրոջ ֆինանսական ներդրումը գործող մրցակից նախագահի համար կարող է «լուրջ հարված» լինել:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
4
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



