«Արարատ-Արմենիան»՝ Հայաստանի գավաթակիր
СПОРТ«Արարատ-Արմենիան» առաջին անգամ նվաճեց ֆուտբոլի Հայաստանի գավաթը։ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը հետխաղային 11-մետրանոցներով պարտության մատնեց անցած տարվա գավաթակիր «Ուրարտուին»։
Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1:
31-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ուրարտուի» կիսապաշտպան Միքայել Միրզոյանը։
38-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Արարատ-Արմենիայի» արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Ռոդրիգեսը։
Լրացուցիչ ժամանակում գոլ չգրանցվեց։
Հետխաղային 11-մետրանոցներն ավելի հաջող իրացրին «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները՝ 5:3:
Հայաստանի գավաթ, եզրափակիչ
«Արարատ-Արմենիա» - «Ուրարտու»՝ 1:1, լրացուցիչ ժամանակ՝ 0:0, 11մ՝ 5:3
Ալեքսիս Ռոդրիգես, 38 - Միքայել Միրզոյան, 31
1
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
2
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
3
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
4
Стартовал финальный этап турнира Junius
5
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян



