«Արարատ-Արմենիան»՝ Հայաստանի գավաթակիր
SPORT«Արարատ-Արմենիան» առաջին անգամ նվաճեց ֆուտբոլի Հայաստանի գավաթը։ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը հետխաղային 11-մետրանոցներով պարտության մատնեց անցած տարվա գավաթակիր «Ուրարտուին»։
Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1:
31-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ուրարտուի» կիսապաշտպան Միքայել Միրզոյանը։
38-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Արարատ-Արմենիայի» արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Ռոդրիգեսը։
Լրացուցիչ ժամանակում գոլ չգրանցվեց։
Հետխաղային 11-մետրանոցներն ավելի հաջող իրացրին «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները՝ 5:3:
Հայաստանի գավաթ, եզրափակիչ
«Արարատ-Արմենիա» - «Ուրարտու»՝ 1:1, լրացուցիչ ժամանակ՝ 0:0, 11մ՝ 5:3
Ալեքսիս Ռոդրիգես, 38 - Միքայել Միրզոյան, 31
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



