Քեյթ Միդլթոնի դուստրը 45 հազար դոլար արժողությամբ նվեր է ստացել
ЛАЙФՈւելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի դուստրը՝ Շառլոտան ծննդյան օրվա առթիվ թանկարժեք նվեր է ստացել։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
Հինգշաբթի օրը՝ մայիսի 2-ին, արքայադուստր Շառլոտան դարձավ 9 տարեկան։ Ոսկերչական իրերի Natural Sapphire Company ընկերությունը արքայադստերը նվիրել է 18 կարատանոց սպիտակ ոսկուց չխկչխկան, որը զարդարված է ադամանդներով, շափյուղաներով և սուտակներով։ Դրա արժեքը $45 հազար է։
«Մենք շնորհակալություն հայտնեցինք Քեյթին և Ուիլյամին՝ մեր ընկերությանն աշխարհին ներկայացնելու համար՝ նրանց նվիրելով հատուկ պատրաստված մանկական չխկչխկան», - ասված է բրենդի հայտարարության մեջ:
Քեյթ Միդլթոնն ամուսնացած է արքայազն Ուիլյամի հետ 2011 թվականի ապրիլից։ Զույգը երեք երեխա ունի՝ Ջորջը, Շառլոտան և Լուին։
1
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
2
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
5
Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью



