Քեյթ Միդլթոնի դուստրը 45 հազար դոլար արժողությամբ նվեր է ստացել
ԼԱՅՖՈւելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի դուստրը՝ Շառլոտան ծննդյան օրվա առթիվ թանկարժեք նվեր է ստացել։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
Հինգշաբթի օրը՝ մայիսի 2-ին, արքայադուստր Շառլոտան դարձավ 9 տարեկան։ Ոսկերչական իրերի Natural Sapphire Company ընկերությունը արքայադստերը նվիրել է 18 կարատանոց սպիտակ ոսկուց չխկչխկան, որը զարդարված է ադամանդներով, շափյուղաներով և սուտակներով։ Դրա արժեքը $45 հազար է։
«Մենք շնորհակալություն հայտնեցինք Քեյթին և Ուիլյամին՝ մեր ընկերությանն աշխարհին ներկայացնելու համար՝ նրանց նվիրելով հատուկ պատրաստված մանկական չխկչխկան», - ասված է բրենդի հայտարարության մեջ:
Քեյթ Միդլթոնն ամուսնացած է արքայազն Ուիլյամի հետ 2011 թվականի ապրիլից։ Զույգը երեք երեխա ունի՝ Ջորջը, Շառլոտան և Լուին։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



