ԻՊ-ն հաստատել Է «Ջիհադիստ Ջոնի» մահվան մասին հաղորդումները
МЕЖДУНАРОДНОЕ«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման քարոզչական հանդեսը հավաստել Է «Ջիհադիստ Ջոն» հորջորջվող բրիտանացի զինյալի մահը, որն սպանվել Է անցյալ տարվա նոյեմբերին, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Խմբավորումը ջիհադիստի, որի իսկական անունը Մոհամեդ Էմվազի Է, մահախոսականը հրապարակել Է Dabiq առցանց-հանդեսում:
Նոյեմբերին ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել Էր, թե Պենտագոնում համոզված են ԻՊ-ի դիրքերին հասցված ավիահարվածի հետեւանքով Էմվազիի զոհվելու հարցում:
Այն ժամանակ ամերիկացի պաշտոնյաները հայտնել Էին, որ «Ջիհադիստ Ջոնը» գտնվում Էր ավտոմեքենայում, որը խոցվել Է անօդաչուի արձակած հրթիռով: ԻՊ-ի մահախոսականում այս տեղեկատվությունը հաստատվում Է:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян



