ԻՊ-ն հաստատել Է «Ջիհադիստ Ջոնի» մահվան մասին հաղորդումները
INTERNATIONAL NEWS«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման քարոզչական հանդեսը հավաստել Է «Ջիհադիստ Ջոն» հորջորջվող բրիտանացի զինյալի մահը, որն սպանվել Է անցյալ տարվա նոյեմբերին, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Խմբավորումը ջիհադիստի, որի իսկական անունը Մոհամեդ Էմվազի Է, մահախոսականը հրապարակել Է Dabiq առցանց-հանդեսում:
Նոյեմբերին ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել Էր, թե Պենտագոնում համոզված են ԻՊ-ի դիրքերին հասցված ավիահարվածի հետեւանքով Էմվազիի զոհվելու հարցում:
Այն ժամանակ ամերիկացի պաշտոնյաները հայտնել Էին, որ «Ջիհադիստ Ջոնը» գտնվում Էր ավտոմեքենայում, որը խոցվել Է անօդաչուի արձակած հրթիռով: ԻՊ-ի մահախոսականում այս տեղեկատվությունը հաստատվում Է:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



