Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Շրջափակման մեջ նկարվեցի, ուղարկեցի որդուս, հրաժեշտ տվեցի. մտածում էի՝ կսպանեն կամ կգերեվարեն

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Ինձ հաճախ են հարցրել, թե ինչո՞ւ եմ ընտրել ռազմական ոլորտը։ Պատասխանը միանշանակ էր՝ որովհետև մենք ապրում ենք մի երկրում, որ անկախ տարիքից ու սեռից պիտի զինվորական լինենք»,- MediaHub-ին պատմում է Արցախի աշխարազոր ուժերի բուժակ Դիանա Աղաջանյանը։ 

45-ամյա կինն իր զինակից ընկերների հետ հերթափոխով դիրք էր բարձրանում, 15 օր մնում այնտեղ։ Սեպտեմբերի 19-ին ծառայության էր, երբ Ադրբեջանն Արցախի դեմ լայնամասշտաբ պատերազմ սկսեց։ «Կեսօր էր, արդեն հասցրել էինք ճաշել։ Այդ օրը սովորական չէր, առավոտյան ժամը 7-ին «համար 1» հրաման էր իջեցված։ Շուշիի հարակից դիրքերում էինք, տանկից ոչ հեռու հատվածում։ Ադրբեջանական դիրքը մեզանից հեռու չէր, վերևում իրենք էին, քիչ ներքև մենք»,- պատմում է նա։

Խաղաղ ժամանակահատվածում Դիանայի պատասխանատվության տակ 839-ից 846 դիրքերի անձնակազմի առողջությունն էր։ Բայց ահա պատերազմական ժամանակահատվածում պատասխանատվությունը չափազանց մեծ էր։

«Առաջինը խփեցին կապի համակարգերի վրա, այն խափանվեց, իսկ դիրքերից խոցվեց 844-ը, այդտեղ տվեցինք մեր առաջին զոհը։ Վիրավորներ ևս ունեցանք, բայց քանի որ ռմբակոծվում էին նաև ճանապարհները, առաջ գնալ հնարավոր չէր։ Դրա համար մենք այդ աշխատանքը կազմակերպեցինք ոտքով, անտառների միջով։ Մեկը գլխից էր բեկորային վիրավորում ստացել, մյուսը՝ ձեռք ու ոտքից, մեկը՝ մեջքից։ Մի սարսափելի իրավիճակ էր։ Վիրավորներին վիրակապում էինք, բուժօգնություն ցույց տալիս»,- հիշում է նա։

Դիանային այնուհետև միացել են կին կապավորները։ Նրանք հայտնվել են շրջափակման մեջ։ Մեր զրուցակիցն ասում է՝ իրավիճակն այնքան օրհասական էր, որ ինքը մտածել է, որ կա՛մ գերեվարվելու են, կա՛մ սպանվելու։

«Փորձում էի կապ հաստատել որդուս հետ, նրան հրաժեշտ տալ, բայց չստացվեց, դրա համար մի քանի լուսանկար արեցի, ուղարկեցի նրան հրաժեշտի խոսքերով, որ ինձանից հիշատակ ունենա»,- ասում է Դիանան։ 

Բուժքույրը վիրավորներին օգնություն էր ցույց տալիս սանհանգույցում, որ ռմբակոծվելու դեպքում գոնե բեկորային վնասվածքները քիչ լինեն։ «Այդ ժամանակ մեր տղաներից մեկը՝ Արթուր Ամիրջանյանը, որ «Արջուկ» մականունն ուներ, գոռաց՝ «կանանց դո՛ւրս բերեք, ադրբեջանցիները մոտենում են»։ Թշնամին, որ մեր լեզուն հասկանում էր, ի պատասխան Արթուրի, գոռալով պատասխանեց՝ «կանանցից մեկին սպանել ենք, մեկին գերի ենք տանում», այ այդքան մոտ էին դիրքերը։ Բորիս Բալայանը դուրս եկավ, տեսավ, որ դեպի մեր ուղղությամբ են գալիս, «պուլիմյոտով» սկսեց կրակել հենց բուժկետի համար նախատեսված շենքի մուտքից, հետո նրանց առաջխաղացումը կասեցնելու նպատակով կրակեցին նաև «խաչի դիրքից», իսկ «սկորիի» վարորդը՝ Ջիվանը, կրակում էր հետևի կողմից։ Մեզ հաջողվեց Վասիլիի օգնությամբ դուրս գալ, գնալ դեպի անտառներ»,- հիշում է նա։

Վիրավորներին տարհանելու պլանը նույնքան բարդ էր։ Դիանան զինակից ընկերների հետ դժվարությամբ անտառներով նրանց գրկած հասցրել է մինչև խաղաղապահների հենակետ։ 

«Խոսքը բավականին մեծ տարածության մասին է։ Ճանապարհին նրանց վիրակապել ենք, նորից ճամփա ընկել։ Ռուսներին խնդրեցի, որ րոպե առաջ իջեցնենք վիրավորներին, նրանք ասացին, որ հրաման չունեն, փոխարենը պատրաստակամություն հայտնեցին օգնել, վիրակապել, որ տղերքս արնաքամ չլինեն։ Իմ երկար հորդորներից հետո համաձայնվեցին մի պայմանով․ մեզ զինաթափեցին։ Նստեցինք BTR ու գնացինք Իվանյան»։

Աշխարազոր ուժերի բուժքրոջ համար ծանր էր լսել հատկապես իր մարտական ընկերների մահվան լուրերը։ Ափսոսանքով ասում է, որ «Արջուկ» մականունով ազատամարտիկը զոհվել է, մեկի ոտքերն են ամպուտացրել, մյուսը տեսողությունն է կորցրել։ 

Տեղահանվելուց հետո էլ Դիանա Աղաջանյանը շարունակում է ծառայությունը Հայաստանի աշխարազոր ուժերում։ Հերթափոխի օրերին Մեծամորից գնում է Սյունիքի դիրքեր։

«Ու հասցնում եմ կապ պահպանել Արցախի իմ ընկերների հետ։ Նրանց հետ կյանքի ճանապարհ եմ անցել, միասին նայել ենք մահվան աչքերին»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան

«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»