Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՄԱՐՏԻ). Սաքսոֆոնի արտոնագրումը, «Թվիթթերի» ստեղծումը, գերձայնային արագության պայմաններում իրականացված առաջին կատապուլտացումը. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Դաունի սինդրոմ ունեցողների համաշխարհային օր, Պոեզիայի համաշխարհային օր, Ռասայական խտրականության վերացման համաշխարհային օր, Տիկնիկային թատրոնի համաշխարհային օր, Անտառների համաշխարհային օր, Արաբական աշխարհ՝ Մայրերի օր, Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ Մարդու իրավունքի օր, Վրաստան՝ Սահմանապահի օր, Նամիբիա՝ Անկախության օր, Իրաք՝ Գարնան օր, Ճապոնիա՝ Գարնանային գիշերահավասարի օր։

ՀԱՅ–ՀԱՅԱՍՏԱՆ

1763 –վախճանվել է Հայոց կաթողիկոս Հակոբ Ե Շամախեցին։

1828– Ռուսաստանի ցար Նիկոլայ Առաջինի հրամանագրով ստեղծվել է Հայկական մարզը Երևան կենտրոնով:

1878– ծնվել է թատրոնի դերասանուհի Հասմիկը։

1898 – ծնվել է հնագետ, պատմաբան, վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանը։

1902 – ծնվել է հայ խորհրդային ֆիտոֆիզիոլոգ Միքայել Չայլախյանը։

1926 – ծնվել է վիրաբույժ–ուռուցքաբան Միքայել Հայրապետյանը։

1942 – վախճանվել է բանաստեղծ Վահան Միրաքյանը։

1981– գործարկվել է Արփա – Սևան ջրանցքը։

1988– տեղի է ունեցել ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի նիստ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանում աճող ազգային–ժողովրդական շարժումը և «Ղարաբաղ» կոմիտեի գործունեությունը։

1992–Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ կողմերի միջև կնքվել է ժամանակավոր մեկշաբաթյա հրադադար, որի ավարտից անմիջապես հետո ադրբեջանական բանակը ձեռնարկել է լայնամասշտաբ հարձակում Ստեփանակերտի վրա։

2002–կառավարությունն իր համաձայնությունն է տվել Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև համաձայնագրի կնքման առաջարկությանը, որով մի շարք պետական ձեռնարկություններ փոխանցվել են Ռուսաստանին՝ այդ երկրին ունեցած 94 մլն դոլար պարտքի դիմաց: Դրանք են՝ Հրազդանի ՋԷԿ–ը, «Մարս» գործարանը և ռազմաարդյունաբերական համալիրի հետ կապված երեք գիտական հաստատություններ։

2006 – վախճանվել է դերասան Գևորգ Աշուղյանը։

2008 – Երևանում վերացվել է արտակարգ դրությունը։

2015–Հայաստանը թողարկել է 500 միլիոն դոլարի պարտատոմսեր՝ 10 տարի ժամկետով և 7,5 տոկոս եկամտաբերությամբ։

2016– Պոեզիայի համաշխարհային օրը Երևանում՝ Հայաստանի գրողների միության հարևանությամբ, բացվել է Լևոն Անանյանի անվան Պոեզիայի պուրակը:

2017–նախաստորագրվել է Հայաստան– ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

2019– կառավարության որոշմամբ ապրիլի վերջին շաբաթ օրը համարվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր»:

2021–վախճանվել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Սուրեն Զաքարյանը:

2022– Ադրբեջանի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը:

ԱՇԽԱՐՀ

630 – Բյուզանդիայի կայսր Հերակլիոս Ա–ն պարսիկներից հետ է վերցրել Հիսուս Քրիստոսի խաչափայտը և վերադարձրել այն Երուսաղեմ։

1098 –Ռոբերտ Մոլեմսկին Սիտոյում հիմնադրել է Ցիստերցիանցիների օրդենը։

1413 – Հենրիխ 5–րդը դարձել է Անգլիայի թագավոր։

1556 –Օքսֆորդում այրել են եպիսկոպոս Թոմաս Կրանմերին, որը Ավետարանը թարգմանել էր անգլերեն։

1666 –Կանադայում տեղի է ունեցել առաջին մարդահամարը, որի ժամանակ արձանագրվել է, որ երկրի բնակիչների թիվը կազմում է 3000 մարդ։

1685– ծնվել է գերմանացի հռչակավոր երգահան Յոհան Սեբաստիան Բախը։

1768 –ծնվել է ֆրանսիացի մաթեմատիկոս և ֆիզիկոս Ժոզեֆ Ֆուրիեն։

1839 – ծնվել է ռուս կոմպոզիտոր Մոդեստ Մուսորգսկին։

1843 –ըստ Յոթերորդ օրվա ադվենտիստների, այդ օրը պետք է հայտնվեր Հիսուս Քրիստոսը։

1844 –համարվում է Բահայի օրացույցի սկզբի օր։

1846 –բելգիացի փողային երաժշտական գործիքների վարպետ Ադոլֆ Սաքսը արտոնագրել է սաքսոֆոնը։

1857– Ճապոնիայում տեղի է ունեցել երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 100 000 մարդ:

1871 – Օտտո ֆոն Բիսմարկը նշանակվել է Գերմանիայի առաջին կանցլեր։

1917 –բոլ շևիկների կողմից ձերբակալվել են Ռոմանովների ընտանիքի անդամները, որոնք հետագայում գնդակահարվել են։

1921– հռչակվել է Վրաստանի Հանրապետությունը, որի մեջ, համաձայն Իոսիֆ Ստալինի հրամանի, մտել են Աջարիան, Աբխազիան և Հարավային Օսիան։

1923 – Փարիզում ոմն բժիշկ Ռոժեն հանդես է եկել հայտարարությամբ առ այն, որ ծխելը օգտակար է առողջության համար, քանի որ նիկոտինը ունի հակամանրէային ազդեցություն։

1925– ԱՄՆ–ի Թենեսի նահանգում ընդունվել է մի օրենք, որն արգելել է Չարլզ Դարվինի էվոլ յուցիոն տեսության դասավանդումը, քանի որ այն հակասում է Աստվածաշնչին։

1936 – վախճանվել է ռուս կոմպոզիտոր և դիրիժոր Ալեքսանդր Գլազունովը։

1946 –Նյու Յորքում ստեղծվել է ՄԱԿ–ի ժամանակավոր շտաբ–բնակարանը։

1962 –ըստ ամերիկացիների, գերձայնային արագության պայմաններում իրականացվել է առաջին կատապուլտացումը, որը իրականացրել է գորշ արջը՝ դուրս նետվելով 10 կմ բարձրությունից մոտ 1400 կմ/ժամ արագությամբ և հաջողությամբ հասել գետնին։

1963 –փակվել է ԱՄՆ–ի Սան Ֆրանցիսկոյի ծովածոցում գտնվող մաքսիմալ անվտանգության Ալկատրաս բանտը։

1981 –ԱՄՆ–ում արձանագրվել է Լինչի դատաստանի վերջին դեպքը, որի զոհ է դարձել աֆրոամերիկացի Մայքլ Դոնալդը։

1990 –Նամիբիան հայտարարել է իր անկախությունը ՀԱՀ–ից։

1998 – վախճանվել է բալետի ռուս պարուհի Գալինա Ուլանովան։

2000 – Հովհաննես Պողոս 2–րդը կատարել է այց Իսրայել, որը որևէ Հռոմի պապ չէր իրականացրել։

2006 –Ջեկ Դորսին ուղարկել է առաջին հաղորդագրությունը առ այն, որ ստեղծել է «Թվիթթեր» սոցիալական ցանցը։

2012– վախճանվել է իտալացի բանաստեղծ և սցենարիստ Տոնինո Գուերան։

2014– Ռուսաստանի Դաշնային խորհուրդը հաստատել է Ղրիմը Ռուսաստանին միացնելու պայմանագիրը։

2022– Չինաստանի Տենսյանե նահանգում ընկել է Բոինգ–737 մարդատար ինքնաթիռը, զոհվել է 132 մարդ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»