Պաշտոնական. Ֆալկաոն մեկ տարի կխաղա «Չելսիում»
СПОРТԱնցած մրցաշրջանը վարձակալությամբ «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած «Մոնակոյի» եւ Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն կարիերան կշարունակի Լոնդոնի «Չելսիում», հաղորդում է անգլիական ակումբի կայքը։ Ֆալկաոն հանդես կգա վարձակալությամբ, որի ժամկետը կլինի մեկ տարի։
«Շատ ուրախ եմ տեղափոխությանս եւ անհամբեր սպասում եմ մարզումներին։ Հույս ունեմ օգնել «Չելսիին» պաշտպանել Անգլիայի չեմպիոնի տիտղոսը եւ հաջող հանդես գալ եվրագավաթներում»,- ասել է Ֆալկաոն։
29-ամյա հարձակվողն Անգլիայի անցած առաջնությունում մասնակցել է 26 հանդիպման (14-ը՝ մեկնարկային կազմում) եւ խփել է չորս գնդակ։
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
3
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
4
Устроили клоунаду чтобы удержаться у власти
5
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян



