Պաշտոնական. Ֆալկաոն մեկ տարի կխաղա «Չելսիում»
SPORTԱնցած մրցաշրջանը վարձակալությամբ «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած «Մոնակոյի» եւ Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն կարիերան կշարունակի Լոնդոնի «Չելսիում», հաղորդում է անգլիական ակումբի կայքը։ Ֆալկաոն հանդես կգա վարձակալությամբ, որի ժամկետը կլինի մեկ տարի։
«Շատ ուրախ եմ տեղափոխությանս եւ անհամբեր սպասում եմ մարզումներին։ Հույս ունեմ օգնել «Չելսիին» պաշտպանել Անգլիայի չեմպիոնի տիտղոսը եւ հաջող հանդես գալ եվրագավաթներում»,- ասել է Ֆալկաոն։
29-ամյա հարձակվողն Անգլիայի անցած առաջնությունում մասնակցել է 26 հանդիպման (14-ը՝ մեկնարկային կազմում) եւ խփել է չորս գնդակ։
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



