Սիմոն Մինյոլեն երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլ»-ի հետ
СПОРТԱնգլիական «Լիվերպուլ»-ի բելգիացի դարպասապահ Սիմոն Մինյոլեն երկարաձգել է ակումբի հետ պայմանագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Goal.com-ը:
Բելգիացի 27-ամյա դարպասապահը «Լիվերպուլ»-ում հանդես կգա մինչև 2021թ.: Նշվում է, որ ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու դարպասապահի որոշումն արժանացել է թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հավանությանը՝ չնայած նրա հասցեին հնչող քննադատություններին:
Սիմոն Մինյոլեն ընթացիկ մրցաշրջանի ընթացքում այնքան էլ հաջող հանդես չի գալիս: Անգլիական Պրեմիեր լիգայում այս մրցաշրջանում նա ամենաշատ սխալված դարպասապահն է: Նրա սխալներից հետո «Լիվերպուլ»-ը 9 գնդակ է ընդունել սեփական դարպասը:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду?
5
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян



