Սիմոն Մինյոլեն երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլ»-ի հետ
ՍՊՈՐՏԱնգլիական «Լիվերպուլ»-ի բելգիացի դարպասապահ Սիմոն Մինյոլեն երկարաձգել է ակումբի հետ պայմանագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Goal.com-ը:
Բելգիացի 27-ամյա դարպասապահը «Լիվերպուլ»-ում հանդես կգա մինչև 2021թ.: Նշվում է, որ ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու դարպասապահի որոշումն արժանացել է թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հավանությանը՝ չնայած նրա հասցեին հնչող քննադատություններին:
Սիմոն Մինյոլեն ընթացիկ մրցաշրջանի ընթացքում այնքան էլ հաջող հանդես չի գալիս: Անգլիական Պրեմիեր լիգայում այս մրցաշրջանում նա ամենաշատ սխալված դարպասապահն է: Նրա սխալներից հետո «Լիվերպուլ»-ը 9 գնդակ է ընդունել սեփական դարպասը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



