Գագիկ Ծառուկյանը հարցազրույց է տվել․ ուշագրավ հայտարարություններ է արել
ПОЛИТИКАՄեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը ծավալուն հարցազրույց է տվել Կենտրոն հեռուստաընկերության Պրեսս Կենտրոն հաղորդաշարին։ Նա մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել, մասնավորապես անդրադարձել է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հիմնախնդրին, անվտանգային սպառնալիքներին, Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, ՌԴ-ի հետ վատթարացող հարաբերություններին, իր հանդեպ հարուցված քրեական գործերին։
Ծառուկյանը շեշտել է, որ հնի ու նորի կռիվը պետք է դադարեցվի, իսկ մեր երկրում առկա ատելության ու թշնամանքի մթնոլորտը պետք է վերացվի, քանզի առանց դրա ոչ մի զարգացում ու առաջընթաց հնարավոր չի։ Հարցազրույցը եթեր է հեռարձակվելու «Կենտրոն» հեռուստաընկերությամբ, վաղը երեկոյան ժամը 22.00-ին։

1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



