Գագիկ Ծառուկյանը հարցազրույց է տվել․ ուշագրավ հայտարարություններ է արել
ՔԱՂԱՔԱԿԱՆՄեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը ծավալուն հարցազրույց է տվել Կենտրոն հեռուստաընկերության Պրեսս Կենտրոն հաղորդաշարին։ Նա մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել, մասնավորապես անդրադարձել է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հիմնախնդրին, անվտանգային սպառնալիքներին, Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, ՌԴ-ի հետ վատթարացող հարաբերություններին, իր հանդեպ հարուցված քրեական գործերին։
Ծառուկյանը շեշտել է, որ հնի ու նորի կռիվը պետք է դադարեցվի, իսկ մեր երկրում առկա ատելության ու թշնամանքի մթնոլորտը պետք է վերացվի, քանզի առանց դրա ոչ մի զարգացում ու առաջընթաց հնարավոր չի։ Հարցազրույցը եթեր է հեռարձակվելու «Կենտրոն» հեռուստաընկերությամբ, վաղը երեկոյան ժամը 22.00-ին։

1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



