Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Մեծից փոքր կռվել ու մինչև վերջ պահել են Սարուշենը, դիմադրել՝ մինչև գյուղում մնացած մարդիկ տարհանվեն

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նախքան 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձություններն ու Արցախի հայաթափումն Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղը գրեթե ամեն օր հայտնվում էր Արցախի ՊԲ և ՆԳՆ պաշտոնական հաղորդագրություններում։ Սարուշենն առաջնագիծ էր դարձել 2020 թվականի պատերազմից հետո, իսկ այստեղ հրադադարի խախտումները պարբերաբար էին, տեղացիների համար՝ սովորական։ 

Գյուղի, հայրենիքի հանդեպ ունեցած սերը սարուշենցիներն ապացուցել են այնտեղ մնալով, թշնամու «քթի տակ» վարուցանք անելով, ընտանիք կազմելով, նոր ծնունդների կյանք տալով։

Համայնքի ղեկավար Կարեն Գասպարյանը, MediaHub-ին պատմելով Սարուշենի մասին, ափսոսանքով ասաց, որ չնայած գյուղացիների մղած հերոսական ճակատամարտին, Արցախի կորստով ամեն ինչ արժեզրկվեց. «Մինչդեռ, մենք հրազենային միջոցներով կռվում էինք անհավասար մարտում, անօդաչու սարքերի ու հրետանու հարվածների տակ»։

Սեպտեմբերի 19-ին, առավոտյան ժամը 11-ի սահմաններում, Սարուշենում նկատել են հարևան Սարգսաշեն գյուղից առաջ եկող ադրբեջանական զորքին։ Հավաքվել են տղամարդկանցով, առաջին ազատամարտում հաղթանակ կերտած վետերաններից մինչև պատանիներ։ Զինվել են ունեցած միջոցներով ու կանխել թշնամու առաջխաղացումը դեպի իրենց գյուղ։ 

«Կեսօրին մեզ վրա եկան առաջին հրթիռները։ Գյուղացիներից կազմված կամավորական ջոկատը միացավ աշխարհազոր ուժերին ու պաշտպանության բանակի զորքին։ Մենք դիրքավորվել էինք չպահվող հատվածներում և կռվում էինք։ Ցավոք, ադրբեջանական զորքի առաջխաղացումը կասեցնելիս Սարուշենից 10 հոգի զոհվել են, մեծ թվով գյուղացիներ վիրավորվել»,- ասաց համայնքի ղեկավարը։

Գնալով մարտերն ավելի էին թեժանում, դիրքերից ընդամենը 3 կմ հեռավորության վրա բնակավայրն էր, կանայք, երեխաներ, անօգնական ծերեր։ Այդ մեկ օրվա ընթացքում կյանքը տեղափոխվել էր ստորգետնյա տներ, ամենուր մահ էր ու սարսափ։ Սարուշենի պես ծաղկուն գյուղը նման էր ուրվական-բնակավայրի։ 

«Տեսնելով, որ շատ ենք զոհեր տալիս ու հնարավոր չէր շարունակել մարտը, տղաներին հորդորել եմ չնահանջել, չլքել դիրքը, դիմադրել՝ մինչև գյուղում մնացած մարդկանց կտարհանենք»,- ասաց մեր զրուցակիցը։

Կարեն Գասպարյանի խոսքով՝ 2020 թվականի պատերազմից հետո Սարուշենից անտառային այլընտրանքային ճանապարհ են կառուցել դեպի Մսմնա գյուղ։ Այդպես բնակիչների մեծ մասը ոտքով, ով հնարավորություն է ունեցել՝ ավտոմեքենայով լքել են Սարուշենը։ Համագյուղացի Շաբո Գրիգորյանն իր բեռնատարով հիմնական ճանապարհով օգնության է դուրս գալիս գյուղացիներին ընդառաջ, բայց Խաչմաչի խաչմերուկում ադրբեջանցիները սպանում են վերջինիս։ 

«Նույն հատվածում նրանք սպանել են սարուշենցի ևս մեկ խաղաղ բնակչի։ Հակառակ մեր զգուշացումների, գյուղացիներից մեկը վիրավորված բարեկամին իր մեքենայով փորձել է հասցնել Ստեփանակերտ՝ դարձյալ հիմնական ճանապարհով։ Կրակել են մեքենայի վրա, երկուսին էլ սպանել տեղում»,- պատմեց դեպքերի ականատեսը։ 

Սեպտեմբերի 19-ի գիշերը սարուշենցիները տարհանվել են դեպի Ստեփանակերտ։ Բնակիչներին տեղափոխելու ճանապարհն էլ հեշտ չէր, նախ, այն առումով, որ Կարենը 3 անգամ գնացել ու հետ է եկել, ապա անընդհատ կրակում էին նաև այդ միկրոավտոբուսի ուղղությամբ։ Կարենը՝ որպես առաջնորդ ու համայնքի ղեկավար, հետո միացել է տղաներին։ 

«Վիրավորներ շատ կային, պիտի ժամանակին տեղափոխեինք»,- ասում է նա ու հավելում, որ մտքով չի էլ անցել, որ մի քանի ժամ հետո ինքն էլ վիրավորում կստանա.

«Վիրավորներին իմ ավտոմեքենա տեղափոխելիս կրակել են ու պայթեցրել։ Արագ եկել ու գյուղից մեկ այլ մեքենայով նրանց հանել եմ։ Մեքենայի վրա կրակել են, մեջքից բեկորային վիրավորում եմ ստացել, բայց շարունակել եմ վարել։ Այդպես մի քանի անգամ եկել ու հետ եմ գնացել, քանի որ տղերքին խոստացել էի՝ «կգամ, ձեզ էլ կտանեմ»։ Այդ ընթացքում վերքս հասցրել եմ վիրակապել»:

Կրակի դադարից 4 օր անց միայն հնարավոր եղավ փրկարարների օգնությամբ դուրս բերել այն գյուղացիների մարմինները, ովքեր զոհվել էին դիրքերում։ Եվս մեկ մեծահասակ խաղաղ բնակիչ մնացել էր իր տան նկուղում, նրան ևս տեղափոխել են Ստեփանակերտ։ Սարուշենում՝ մեծից փոքր կռվել ու մինչև վերջ պահել են գյուղը։ «Այդպես թշնամուն չի հաջողվել գրավել Սարուշենը։ Տարիքն առած տղամարդիկ անգամ հերթապահել են զենքերով, որ «թուրքը չմտնի, գյուղում մեկի մազը չծռի»,- նշեց նա։ 

«Սեպտեմբերյան իրադարձությունները խլեցին 16 հոգու կյանք, որից 4-ը՝ վառելիքի պահեստում բռնկված հրդեհից»,- հավելեց մեր զրուցակիցը։

При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении