Նիկոլ Փաշինյանը կհանդիպի ֆրանսահայերի հետ
ОБЩЕСТВО«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ աշխատանքային այցով կմեկնելի Ֆրանսիա եւ օգտվելով հնարավորությունից՝ հունվարի 21-ին հանդիպում կունենա ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամլո ծառայությունը:
Նշված է, որ հանդիպումը կկայանա հունվարի 21-ին Փարիզի Espace Hermes սրահում: Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա Հայաստանի այսօրվան եւ ապագային վերաբերվող կարճ խոսքով, որից հետո կպատասխանի հավաքվածների բոլոր հարցերին:
Նշենք, որ Ֆրանսիայի հայ համայնքը վերջին տարիներին իրեն դրսեւորել է որպես ամենաըմբոստներից մեկը, որը որոշ հարցերի վերաբերյալ իր խիստ դիրքորոշումն է հայտնել Հայաստանի իշխանությունների հասցեին: Իսկ հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունների ստորագրման օրերին սուլոցներով ու բացասական որակումներով էր ընդունել Փարիզ այցելած Սերժ Սարգսյանին:
Գագիկ Աղբալյան
1
Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень ...
2
За два месяца девять лет восполнится? «Паст»
3
Когда земля уходит из-под ног: «Паст»
4
Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBank
5
Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»



