Նիկոլ Փաշինյանը կհանդիպի ֆրանսահայերի հետ
SOCIETY«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ աշխատանքային այցով կմեկնելի Ֆրանսիա եւ օգտվելով հնարավորությունից՝ հունվարի 21-ին հանդիպում կունենա ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամլո ծառայությունը:
Նշված է, որ հանդիպումը կկայանա հունվարի 21-ին Փարիզի Espace Hermes սրահում: Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա Հայաստանի այսօրվան եւ ապագային վերաբերվող կարճ խոսքով, որից հետո կպատասխանի հավաքվածների բոլոր հարցերին:
Նշենք, որ Ֆրանսիայի հայ համայնքը վերջին տարիներին իրեն դրսեւորել է որպես ամենաըմբոստներից մեկը, որը որոշ հարցերի վերաբերյալ իր խիստ դիրքորոշումն է հայտնել Հայաստանի իշխանությունների հասցեին: Իսկ հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունների ստորագրման օրերին սուլոցներով ու բացասական որակումներով էր ընդունել Փարիզ այցելած Սերժ Սարգսյանին:
Գագիկ Աղբալյան
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
5
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025



