Ереван, 12.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Աղջիկներ, որոնք երազում են պատվով ներկայացնել Հայաստանն ու հայրենիք վերադարձնել հաղթանակը. Tert.am Life-ը զրուցել է «Մանկական Եվրատեսիլ» 2023-ի մեր պատվիրակների հետ (լուսանկարներ)

ЛАЙФ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

EXCLUSIVE 

Հինգ աղջիկ, միավորված նույն գաղափարի շուրջ, այս տարի «Մանկական Եվրատեսիլ» 2023-ին ներկայացնելու են Հայաստանը: Նանեն, Նենսին, Կամիլլան, Սյուզաննան և Աիդան Yan Girls խումբը ստեղծել են հենց «Մանկական Եվրատեսիլ»-ին մասնակցելու նպատակով:

Օրեր շարունակ աղջիկներն իրենց բարձր տրամադրությամբ, անսպառ էներգիայով և կենսախնդությամբ են լցրել Առաջին ալիքի շենքը, որտեղ անցնում են նրանց փորձերը: Tert.am Life-ը ներկա է գտնվել փորձերից մեկին և զրուցել Yan Girls խմբի աղջիկների հետ, որոնք պատմել են՝ ինչպես են տեղեկացել, որ հենց իրենք են ներկայացնելու Հայաստանը, նախընտրական փուլերի մասին, խոսել են իրենց երազանքների, հետաքրքրությունների և կյանքի այս շրջանի մասին:

Խմբի ամենակրտսեր անդամը գանգրահեր, ակտիվ և ժպտերես Աիդան է: Նա 9 տարեկան է, հասցրել է հաճախել պարի, վոկալի և այս տարիքում երազում է ունենալ պարի և վոկալի սեփական դպրոց: Երիտասարդ երգչուհին ազատ ժամանակ զբաղվում է սերֆինգով, իսկ ձմռանը սիրում է դահուկ քշել:

Yan Girls-ի մյուս անդամը 11-ամյա Կամիլլան է, որը սկսել է վոկալով զբաղվել դեռևս 4 տարեկանից: Երաժշտությունից զատ Կամիլլան սիրում է զբաղվել ձեռագործությամբ, լսել լավ երաժշտություն: Խոսելով երազանքների մասին՝ նա նշել է, որ երազում է դառնալ հայտնի երգչուհի:

10 տարեկան Սյուզին խմբի երազում է դառնալ հայտնի դիզայներ և այս վաղ տարիքում արդեն ունի էսքիզներ, որոնք ապագայում պատրաստվում է կյանքի կոչել: Երիտասարդ երգչուհին սովորում է Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցում և հաճախում գեղասահքի:

Yan Girls-ի ամենամեծ անդամը Նանեն է, որը շուտով դառնալու է 12 տարեկան: Չնայած Նանեն վաղ տարիքից հաճախում է երգի և պարի, սակայն նրա համար ամենասիրելի զբաղմունքներից է նկարչությունը, որի շնորհիվ երիտասարդ երգչուհին ինքնարտահայտվում է: Նանեն նաև հասցրել է նկարահանվել երաժշտական ծրագրերում և գովազդային հոլովակներում:

Աղջիկները «Մանկական Եվրատեսիլ»-ի համար ներկայացնում են K-pop ոճի աշխատանք. 11-ամյա Նենսին նշում է, որ դա իր սիրելի ոճն է և որ հաճախ է լսում Black Pink և BTS խմբերին: Երիտասարդ երգչուհին պատմել է, որ սիրում է ձեռագործ զարդեր ու նաև պատրաստում է դրանք: Իդեպ, հարցազրույցի ընթացքում Նենսին կրում էր իր իսկ պատրաստած զարդերը:

Tert.am Life-ի հետ զրույցում երիտասարդ երգչուհիները պատմել են, թե ինչպես են ծանոթացել.
«Մեր մայրիկներն ընկերուհիներ են և որոշեցին մեզ ծանոթացնել, քանի որ բոլորիս միավորում են երգն ու երաժշտությունը: Մենք տեսանք, որ Առաջին ալիքը տարածել է հայտարարություն, որտեղ կարող էինք հայտ թողնել «Մանկական Եվրատեսիլ» 2023-ին մասնակցելու համար: Արդյունքում ստեղծեցինք այս խումբ ու մասնակցեցինք նախընտրական փուլին»,- պատմել է Նանեն:

Նենսին մանրամասնել է, թե ինչպես է խումբը կատարել երգի ընտրությունն ու ինչպես են անցել նախընտրական փուլի ելույթները:
«Նախընտրական փուլերի ժամանակ կատարել ենք երկու երգ, առաջինը՝ Revolting Children երգը՝ «Մաթիլդա» ֆիլմից, երկրորդը՝ Bang-Bang երգը: Սպասում էինք մեր հերթին և, կարող եմ ասել, որ բոլորս աննկարագրելի հուզված էինք, քանի որ առաջին ելույթն էր լինելու: Չէինք պատկերացնում՝ ով է լինելու ժուրիի կազմում, բայց տեսանք ծանոթ դեմքեր: Բեմ բարձրանալով՝ զգացինք ազատությունն ու դրական հույզերը՝ կարծում եմ, որ հենց դա էլ կարևոր հանգամանք էր, որ կարողացանք լավ ելույթ ունենալ»,- նշել է Նենսին:

Աղջիկներն անակնկալ կերպով են տեղեկացել, որ հենց իրենք են ներկայացնելու Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» 2023-ին: Մեզ հետ զրույցում Կամիլլան ներկայացրել է ուշագրավ պահի մանրամասները՝ պատմելով, որ այդ օրը խմբով գնում էին հերթական նախընտրական փուլին:

«Մեզ ասացին, որ առջևում կա ևս մեկ նախընտրական փուլ, որ մեզ պետք է նորից լսեն, նկարահանեն և հետագայում կատարեն վերջնական ընտրություն: Մենք գնացել էինք մեր մայրիկների հետ և սենյակում նստած էինք, երբ հայտարարեցին, որ հենց մենք ենք ներկայացնելու Հայաստանն այս տարի»,- պատմել է Կամիլլան:

Երգի հեղինակն է Դավիթ Բադալյանը, որը նաև եվրատեսիլյան մյուս մասնակցի՝ Մալենայի «Քամի-քամի» հաղթական երգի հեղինակն է և նրա պրոդյուսերը, իսկ: Այս տարվա երգի խոսքերի հեղինակը Մալենան և Վահրամ Պետրոսյանն են: Հատկանշական է, որ Հայաստանն առաջին անգամ է ներկայացնում երգ, որը K-pop ոճում է: Պարը բեմադրել է Վիկա Մարտիրոսյանը, իսկ վառ և ոճային հագուստի հեղինակը Ֆաինա Հարությունյանն է: Խումբը ժամեր շարունակ նկարահանել է տեսահոլովակը, որի ռեժիսորն է Արթուր Մանուկյանը:

Tert.am Life-ի հետ զրույցում խմբի անդամ Սյուզաննան պատմել է, թե ինչպես են իրականացվել տեսահոլովակի նկարահանումները:
«Վաղ առավոտյան՝ժամը 9:00-ից սկսվել են նախապատրաստական աշխատանքները, իսկ բուն նկարահանումները՝ ժամը 11:00-ին: Բավականին բարդ ընթացք էր, քանի որ պետք է երգեինք, պարեինք, աշխատեինք տեսախցիկի հետ, կարողանայինք միասին ճիշտ աշխատել: Մենք գիտեինք՝ ուր ենք եկել և ինչ նպատակով և կարողացել ենք ժամեր շարունակ աշխատել, որպեսզի ստանանք համապատասխան արդյունք: Կարևոր էր, որ մի մեծ թիմ մեր կողքին էր, ուղղորդում էր մեզ, աշխատում էր մեզ հետ: Մենք այդ օրը գիշերը ժամը 03:00-ին ենք ավարտել նկարահանումները, բայց այնքան ոգևորված էինք և էներգիայով լեցուն, որ պատրաստ էինք շարունակել աշխատել»,- հավելել է Սյուզաննան:

«Մեզ համար տեսահոլովակի դիտումը ևս անակնկալ կերպով էր, քանի որ պատրաստվում էինք ֆիլմի դիտման, որից հետո պետք է բոլորով հավաքվեինք և տեսնեինք տեսահոլովակը, բայց կինոթատրոնում անակնկալ կերպով միացավ տեսահոլովակն ու տեսանք մեր աշխատանքը, մեզ, մեր կատարումն ու թե ինչպես է այն մատուցվել: Բոլորս սիրել ենք ու հավանել ենք թե՛ երգը, թե՛ տեսահոլովակը»,- նշել է Աիդան:
Աղջիկների խոսքով՝ չէին կարող պատկերացնել, որ կյանքում նման փուլ կգա, երբ ամեն օր կունենան նկարահանումներ, փորձեր և նմանօրինակ աշխատանքներ:

«Մենք գիտակցում ենք, թե ինչ պատասխանատվություն է դրված մեզ վրա: Գուցե սա մեր կարիերայի ամենապատասխանատու փուլերից է, երբ պետք է միջազգային մրցույթում ներկայացնենք Հայաստանը: Մենք քրտնաջան աշխատում ենք, գալիս փորձերի, մասնակցում նկարահանումների, որպեսզի հնարավորինս լավ ներկայանանք մրցույթին, լավ ելույթ ունենանք և արդարացնենք մեր հայրենակիցների սպասելիքները»,- եզրափակել է Նանեն:
Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ» երգի 21-րդ մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 26-ին Ֆրանսիայի Նիցցա քաղաքում: Մրցույթի կարգախոսն է` «Հերոսներ» (Heroes), իսկ Հայաստանի «hերոսները» այս 5 աղջիկն են, որոնք Do It My Way երգով ներկայացնելու են մեր երկիրը:

 

 

Լուսանկարները՝ Միլենա Վարդանյանի

 

ՀեղինակԹերեզա Հովհաննիսյան

Ucom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта