ԶՊՄԿ-ն այսօր ընդունել է «Սյունիքի գավաթ 2023» լրագրողների ֆուտբոլային սիրողական մրցաշարի մասնակից յոթ երկրների շուրջ 90 մասնակիցներին
ОБЩЕСТВОՀոկտեմբերի 21-ին Կապանի մարզադաշտում կանցկացվի «Սյունիքի գավաթ 2023» լրագրողների ֆուտբոլային սիրողական մրցաշարը։ ԶՊՄԿ-ն այսօր ընդունել է մրցաշարի մասնակից յոթ երկրների շուրջ 90 մասնակիցներին։ Արտասահմանցի և հայաստանցի լրագրող-ֆուտբոլիստները անվտանգության կանոնների դասընթացին մասնակցելուց հետո ծանոթացել են բացահանքում կատարվող աշխատանքներին։
Շրջայցի վերջում ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ Վարդան Ջհանյանը հանդիպեց հյուրերի հետ և նշեց, որ ընկերությունը մարզում աջակցում է բազմաթիվ սոցիալական ու սպորտային նախագծերի և հատկապես մեծ ուշադրություն է դարձնում ամենազանգվածային մարզաձևի՝ ֆուտբոլի զարգացմանը։ Վարդան Ջհանյանը կարևորեց նաև «Սյունիքի գավաթ 2023» մրցաշարի անցկացումը։ Ըստ նրա` սա լավ հնարավորություն է
արտասահմանցի լրագրողներին և նրանց ընթերցողներին ցույց տալու Հայաստանի ու հատկապես Սյունիքի ներուժը։
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
4
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой
5
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...



