ԶՊՄԿ-ն այսօր ընդունել է «Սյունիքի գավաթ 2023» լրագրողների ֆուտբոլային սիրողական մրցաշարի մասնակից յոթ երկրների շուրջ 90 մասնակիցներին
SOCIETYՀոկտեմբերի 21-ին Կապանի մարզադաշտում կանցկացվի «Սյունիքի գավաթ 2023» լրագրողների ֆուտբոլային սիրողական մրցաշարը։ ԶՊՄԿ-ն այսօր ընդունել է մրցաշարի մասնակից յոթ երկրների շուրջ 90 մասնակիցներին։ Արտասահմանցի և հայաստանցի լրագրող-ֆուտբոլիստները անվտանգության կանոնների դասընթացին մասնակցելուց հետո ծանոթացել են բացահանքում կատարվող աշխատանքներին։
Շրջայցի վերջում ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ Վարդան Ջհանյանը հանդիպեց հյուրերի հետ և նշեց, որ ընկերությունը մարզում աջակցում է բազմաթիվ սոցիալական ու սպորտային նախագծերի և հատկապես մեծ ուշադրություն է դարձնում ամենազանգվածային մարզաձևի՝ ֆուտբոլի զարգացմանը։ Վարդան Ջհանյանը կարևորեց նաև «Սյունիքի գավաթ 2023» մրցաշարի անցկացումը։ Ըստ նրա` սա լավ հնարավորություն է
արտասահմանցի լրագրողներին և նրանց ընթերցողներին ցույց տալու Հայաստանի ու հատկապես Սյունիքի ներուժը։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



