Ереван, 30.Март.2026,
00
:
00
ВАЖНО


«Պայքարի՛ր, Երևան»․ Ժողովրդավարական համախմբում կուսակցությունը չշեղվեց քաղաքական օրակարգից

ПОЛИТИКА

Երկու օրից կկայանա Երևանի ավագանու հերթական ընտրությունները։ 5-րդ անգամ մայրաքաղաքի բնակիչները իրենց քվեով կձևավորեն տեղական ինքնակառավարման բարձրագույն ներկայացուցչական մարմինը։ Ավագանու այս ընտրություններն աչքի են ընկնում մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի մեծ թվով՝ 13 կուսակցություն, 1 դաշինք, բայց մեծ հաշվով չեն տարբերվում նախորդներից բովանդակությամբ՝ քաղաքային խնդիրներ, խոստումներ ու նախընտրական ծրագրեր։ Կարճ ասած՝ երևանցուն ծանոթ օրակարգեր ու խոստումներ։

Ավագանու այս ընտրությունները նախորդներից տարբերվում է հասարակության մոտ տիրող զգացմունքայնությամբ ու երկրի գլխին կախված անվտանգային խնդիրներով։ Եթե նախկինում հասարակության մտահոգությունները միայն քաղաքային խնդիրներով էին սահմանափակվում, ապա այսօր անվտանգային խնդիրներն են առաջնային։

  Քաղաքական 13 ուժերը երևանցիներին ներկայանում են հիմնականում քաղաքային խնդիրներին վերաբերող ծրագրերով, որոշ ուժեր նաև քաղաքական հարցեր են ներառել։ Միայն մեկ ուժ՝ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունն է, որ առաջին օրից առանձնացավ իր ծրագրով՝ չներառելով որևէ քաղաքային խնդիր ու ներկայանալով բացառապես քաղաքական օրակարգով, առաջարկելով ինքնության հեղափոխություն, պայքար՝ հանուն արժեքների ու արժեհամակարգի, վերաարժևորում ու վերաիմաստավորում սեփական կյանքի ու վարքի։

Քարոզարշավի մեծ մասն արդեն անցյալում է, ընդամենը 2 օրից երևանցին ընտրության կգնա։ Այս օրերի ընթացքում քաղաքական մյուս ուժերից ոմանք ևս խոսեցին իրենց ծրագրում քաղաքական բաղադրիչի առկայության մասին, կարևորեցին այն, բայց և արագ կրկին անցում կատարեցին քաղաքային խնդիրներին, պարզաբանելով, որ սա քաղաքային ընտրություն է։ Ասվածի ամենավառ ապացույցն էր երեկ՝ Հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցած բանավեճը, որին մասնակցում էին ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին համարները։ Շուրջ 3 ժամ տևած բանավեճի ընթացքում որևէ մեկն այդպես էլ չխոսեց քաղաքական կարևոր խնդիրներից։ Սա արձանագրեց նաև Ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը, ով ավելի վաղ նաև կոչ էր արել մյուս ուժերին միանալ և առաջ գնալ քաղաքական օրակարգով։

«Քաղաքային խնդիրների լուծումը ավագանու պարտքն ու ամենօրյա գործն է, որ պետք չէ մեզ մատուցել որպես մեծագույն նվեր։ Մենք այսօր ավելի կարևոր խնդիրներ ունենք՝ ուզում ենք, որ մարդիկ չհամակերպվեն նվաստացման ու ստորացման հետ, ուզում ենք, որ պայքարեն հանուն իրենց վաղվա օրվա՝ արժանապատիվ ու արժանավայել կյանքի համար, ուզում ենք, որ վերաարժևորեն իրենց դերակատարումը։ Պատմության մեջ չի եղել մի դեպք, երբ հնարավոր է եղել երկրում առկա ճգնաժամերը հաղթահարել առանց պայքարի օրակագի, առանց այն օրակարգի, որ մենք ենք այսօր առաջ տանում», - ասում է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը։

Կուսակցությունը քարոզարշավը սկսել ու շարունակում է բացառապես քաղաքական օրակարգով, առանց շեղվելու օրակարգից։ Ասում են, իրենց ո՛չ քաղաքապետի պաշտոնն է հետաքրքրում, ո՛չ էլ ավագանին, միայն ուզում են օրակարգը հասցնել մարդկանց՝ ինքնության հեղափոխություն (հեղափոխություն հանուն ինքնության) անելու համար։ Օրակարգին տված քվեները հիմք կդառնան արագ փոփոխությունների ու ընդհուպ իշխանափոխություն են խոստանում անգամ 10 տոկոս քվե ստանալու դեպքում։ Կուսակցությունը ընտրություններին մասնակցում է «Պայքարի՛ր, Երևան» կարգախոսով։

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана