Վարդանյան․ Կոչ ենք անում միջազգային հանրությանը Ադրբեջանից հնարավորինս խստորեն պահանջել Բերձորի միջանցքի բացումը
ПОЛИТИКАԿոչ ենք անում ողջ միջազգային հանրությանը Ադրբեջանից հնարավորինս խստորեն պահանջել Բերձորի (Լաչին) միջանցքի բացումը և անցակետի հեռացումը։ Այս մասին հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Ցանկացած մեքենայի անցումը Ակնայով (Աղդամ) կարմիր գծի խախտում է, այդ փաստն ինքնին շատ վտանգավոր է իրադարձությունների հետագա զարգացման համար։
Այնուամենայնիվ, մենք շնորհակալություն ենք հայտնում Արցախի Հանրապետության ղեկավարությանը բաց լինելու և դժվար որոշումներ կայացնելու պատասխանատվություն ստանձնելու համար և որ փորձում է երկխոսություն ստեղծել հասարակության հետ։
Համենայնդեպս, ինչպես իրականությունն անմիջապես ցույց տվեց, Ադրբեջանը չի պատրաստվում որևէ պայմանավորվածություն կատարել որևէ մեկի, այդ թվում՝ Ռուսաստանի հետ»,- նշել է Ռուբեն Վարդանյանը։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



