Վարդանյան․ Կոչ ենք անում միջազգային հանրությանը Ադրբեջանից հնարավորինս խստորեն պահանջել Բերձորի միջանցքի բացումը
ՔԱՂԱՔԱԿԱՆԿոչ ենք անում ողջ միջազգային հանրությանը Ադրբեջանից հնարավորինս խստորեն պահանջել Բերձորի (Լաչին) միջանցքի բացումը և անցակետի հեռացումը։ Այս մասին հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Ցանկացած մեքենայի անցումը Ակնայով (Աղդամ) կարմիր գծի խախտում է, այդ փաստն ինքնին շատ վտանգավոր է իրադարձությունների հետագա զարգացման համար։
Այնուամենայնիվ, մենք շնորհակալություն ենք հայտնում Արցախի Հանրապետության ղեկավարությանը բաց լինելու և դժվար որոշումներ կայացնելու պատասխանատվություն ստանձնելու համար և որ փորձում է երկխոսություն ստեղծել հասարակության հետ։
Համենայնդեպս, ինչպես իրականությունն անմիջապես ցույց տվեց, Ադրբեջանը չի պատրաստվում որևէ պայմանավորվածություն կատարել որևէ մեկի, այդ թվում՝ Ռուսաստանի հետ»,- նշել է Ռուբեն Վարդանյանը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



