«Բա որ սա կաշա՞ռք դիտվի». ԿԸՀ-ի նվիրած «տարոսիկները» Մեսրոպ Առաքելյանը զույգեց գինով
ВИДЕОՔիչ առաջ «Ապրելու երկիր» կուսակցությունը ԿԸՀ ներկայացրեց Երեւանի ավագանու ընտրությունների մասնակցության իր ընտրական ցուցակը: Փաստաթղթերն ընդունեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, այնուհետեւ հյուրասիրեց որպես «տարոսիկ» շոկոլադե կոնֆետներ: Պարզվեց՝ «Ապրելու երկիրն» էլ դատարկաձեռն չէր եկել:
«Մենք գինի ենք բերել»,- ասաց կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը եւ շիշը դրեց սեղանին: Սմբատյանն անհանգստացավ՝ «բա որ սա կաշա՞ռք դիտվի»: Մեսրոպ Առաքելյանը հիշեցրեց, որ քարոզարշավի պաշտոնական մեկնարկը տրված չէ, հետեւաբար այն կաշառք չի:
Քաղցրն ու գինին ամբողջացրեց ԿԸՀ-ի կողմից խաղողի հյուրասիրությունը՝ խաղողօրհնեքի օրով:
1
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
2
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...
3
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...
4
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
5
«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран»



