«Բա որ սա կաշա՞ռք դիտվի». ԿԸՀ-ի նվիրած «տարոսիկները» Մեսրոպ Առաքելյանը զույգեց գինով
ՎԻԴԵՈՔիչ առաջ «Ապրելու երկիր» կուսակցությունը ԿԸՀ ներկայացրեց Երեւանի ավագանու ընտրությունների մասնակցության իր ընտրական ցուցակը: Փաստաթղթերն ընդունեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, այնուհետեւ հյուրասիրեց որպես «տարոսիկ» շոկոլադե կոնֆետներ: Պարզվեց՝ «Ապրելու երկիրն» էլ դատարկաձեռն չէր եկել:
«Մենք գինի ենք բերել»,- ասաց կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը եւ շիշը դրեց սեղանին: Սմբատյանն անհանգստացավ՝ «բա որ սա կաշա՞ռք դիտվի»: Մեսրոպ Առաքելյանը հիշեցրեց, որ քարոզարշավի պաշտոնական մեկնարկը տրված չէ, հետեւաբար այն կաշառք չի:
Քաղցրն ու գինին ամբողջացրեց ԿԸՀ-ի կողմից խաղողի հյուրասիրությունը՝ խաղողօրհնեքի օրով:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



