Դերասան Շոն Փենը հանդիպել է մեքսիկացի նարկոբարոն Կարճլիկի հետ
ОБЩЕСТВОRolling Stone ամսագիրը հայտնել է, որ հայտնի մեքսիկացի նարկոբարոն Խոակին Գուսմանը՝ Կարճլիկ մականունով, իր կալանավորումից երկու ամիս առաջ Մեքսիկայում հանդիպել է ամերիկացի դերասան Շոն Փենի հետ ու երկար զրուցել է նրա հետ,-տեղեկացնում է Past.am-ը:
Ամսագրում հրապարակված հոդվածում դերասանը պատմում է այն մասին, որ ինքը նարկոկարտելի ղեկավարի հետ քննարկել է տարբեր թեմաներ՝ թմրանյութերի վաճառքից մինչև Մերձավոր արևելքում ստեղծված իրավիճակ:
Ավելի վաղ արդեն տեղեկություն էր շրջանառվում, թե Գուսմանը Հոլիվուդի կինոընկերություններին առաջարկել է իր մասին կենսագրական ֆիլմ նկարել:
Հիշեցնենք, որ Գուսմանը անցած ուրբաթ օրը կալանավորվել էր հատուկ օպերացիայի արդյունքում Մեքսիկայի Սինալոա նահանգի Լոս-Մոսչիս քաղաքում:
1
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
2
«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»
3
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
4
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...
5
Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы...



