Դերասան Շոն Փենը հանդիպել է մեքսիկացի նարկոբարոն Կարճլիկի հետ
SOCIETYRolling Stone ամսագիրը հայտնել է, որ հայտնի մեքսիկացի նարկոբարոն Խոակին Գուսմանը՝ Կարճլիկ մականունով, իր կալանավորումից երկու ամիս առաջ Մեքսիկայում հանդիպել է ամերիկացի դերասան Շոն Փենի հետ ու երկար զրուցել է նրա հետ,-տեղեկացնում է Past.am-ը:
Ամսագրում հրապարակված հոդվածում դերասանը պատմում է այն մասին, որ ինքը նարկոկարտելի ղեկավարի հետ քննարկել է տարբեր թեմաներ՝ թմրանյութերի վաճառքից մինչև Մերձավոր արևելքում ստեղծված իրավիճակ:
Ավելի վաղ արդեն տեղեկություն էր շրջանառվում, թե Գուսմանը Հոլիվուդի կինոընկերություններին առաջարկել է իր մասին կենսագրական ֆիլմ նկարել:
Հիշեցնենք, որ Գուսմանը անցած ուրբաթ օրը կալանավորվել էր հատուկ օպերացիայի արդյունքում Մեքսիկայի Սինալոա նահանգի Լոս-Մոսչիս քաղաքում:
1
AraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation
2
Statement by Archbishop Bagrat Galstanyan
3
USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia
4
IDBank warns about scams disguised as remote work
5
Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine



